Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ «ԿԱՐԿՈՄԱՎՏՈ» ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ

16 Դեկտեմբեր 2017

Երկրորդական ավտոշուկայի վաղեմի առաջատար «Կարկոմավտո» ընկերությունն իր ավանդույթներին համաձայն Ամանորին ընդառաջ կրկին հանդես է գալիս գրավիչ առաջարկներով, այս անգամ ներկայացնելով ձախ ղեկով մոդելների հարուստ տեսականի՝ չափազանց գրավիչ գներով և ձեռք բերման ճկուն պայմաններով:

Thor Trucks ստարտափը ներկայացրեց Tesla Semi-ի մրցակցին

15 Դեկտեմբեր 2017

Լոս-Անջելեսում հիմնված Thor Trucks ստարտափը ներկայացրեց էլեկտրական բեռնատար քարշակի նոր նախատիպ, որն, ըստ հիմնադիրների, պետք է  մրցակցի  Tesla Semi-ի հետ: Մեկ լիցքավորումով բեռնատարը կկարողանա հաղթահարել մինչև 480 կիլոմետր, իսկ դրա բեռնատարողությունը կկազմի 36 տոննա:

VOLVO ընկերությունն ակտիվորեն փորձարկում է ինքնավար տեխնոլոգիաները

13 Դեկտեմբեր 2017

Շվեդական Volvo ընկերությունը նախաձեռնել է իր իսկ նախագծած ինքնավար համակարգի ակտիվ ճանապարհային փորձարկումները՝ համագործակցելով հանրահայտ Uber ծառայության հետ, ինչպես նաև իրականացնելով սեփական ծրագրեր մասնավոր սեգմենտում:

Renault Symbioz ինքնավար կոնցեպտը ուղևորներին կտեղափոխի վիրտուալ իրականություն:

11 Դեկտեմբեր 2017

Renault ընկերությունը, զարգացնելով իր արդեն իսկ բարձրաձայնած գաղափարները,  ներկայացրել է ինքնուրույն կառավարման, էլեկտրական համակարգերի և կոմունիկացիոն տեխնոլոգիաների ոլորտում հեռանկարային նախագծումների ցուցադրական հենահարթակը՝ Symbioz անունը ստացած կոնցպտուալ ավտոմեքենան: Խելացի տան համակարգերի մեջ ինտեգրված այս ավտոմեքենան սարքավորված է չորրորդ մակարդակի ավտոպիլոտով և ուղևորների համար նախատեսված վիրտուալ իրականության համակարգով:  

Ժոզե Մոուրինյոն դարձավ Jaguar F-Pace-ի 100.000-երորդ հաճախորդը:

08 Դեկտեմբեր 2017

2015 թ. վերջից շուկա հանված F-Pace մոդելը իսկական հաջողոթյուն բերեց Jaguar-ին: Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ այսօր արդեն բրիտանական ընկերությունը տոնում է իր առաջին ամենագնաց ավտոմեքենայի 100000-երորդ օրինակի թողարկումը: Այդ կապակցությամբ Jaguar-ի գործարան այցելեց ոչ այլ ոք, քան «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով հանդիսանում է նաև Jaguar ապրանքանշանի դեսպանը: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio