Toyota-ն ներկայացրեց 1000 ձ.ուժ հզորությամբ սուպերկարը
13 Հունվար 2018
Toyota ընկերությունը ներկայացրեց 1000 ձ.ուժ հզորությամբ հիպերկարի նախատիպը՝ GR Super Sport Concept անվանմամբ, որը թույլ է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե որ ուղղությամբ է զարգանալու ճապոնական ապրանքանշանի սպորտային ավտոմեքենաների շարքը: Կոնցեպտի պրեմիերան կկայանա Տոկիոյի ավտոսրահում: