Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժոզե Մոուրինյոն դարձավ Jaguar F-Pace-ի 100.000-երորդ հաճախորդը:
08 Դեկտեմբեր 2017

2015 թ. վերջից շուկա հանված F-Pace մոդելը իսկական հաջողոթյուն բերեց Jaguar-ին: Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ այսօր արդեն բրիտանական ընկերությունը տոնում է իր առաջին ամենագնաց ավտոմեքենայի 100000-երորդ օրինակի թողարկումը: Այդ կապակցությամբ Jaguar-ի գործարան այցելեց ոչ այլ ոք, քան «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով հանդիսանում է նաև Jaguar ապրանքանշանի դեսպանը: 

Օգտվելով առիթից՝ պորտուգալացին հետևեց, թե ինչպես է Սոլիհալի գործարանում արտադրվում F-Pace-ի հոբելյանական մոդելը: Ինչ-որ պահի Մոուրինյոն նաև ինքը հագավ աշխատանքային համազգեստը և միացավ հոսքագծում աշխատող բանվորներին:

«Ինձ իսկապես հաճելի էր այցելել այս գործարան և տեսնել բոլոր այս մեքենաները, ծանոթանալ տեխնոլոգիաներին և այն աշխատանքին, որի շնորհիվ ծնվում են այս հրաշալի ավտոմեքենաները: Ես շատ վաղուց եմ հետաքրքրվում Jaguar ավտոմեքենաներով և դեռևս 2014-ին առաջիններից էի Մեծ Բրիտանիայում, ում բախտ վիճակվեց վարել F-Type Coupé-ն, իսկ այս 100.000-րդ F-Pace-ն իրոք առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար»,- այցից հետո նշեց Ժոզե Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ 2016-ին Մոուրինյոն F-Pace-ի ղեկին մասնակցել էր նաև շվեդական Արյեպլուգում սառցակալած լճի վրա անցկացվող էքստրեմալ վարմանը: 




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio