Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստները ստացան նոր Audi ավտոմեքենաներ

27 Նոյեմբեր 2017

Սկսած 2003 թ Audi ընկերությունը, որը հանդիսանում է Մադրիդի Ռեալի հովանավորներից մեկը, յուրաքանչյուր տարի թիմի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին հանձնում է տվյալ մրցաշրջանում շահագործման համար նախատեսված ավտոմեքնենաներ: Անցած շաբաթ Իսպանիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ 2017/2018 թթ մրցաշրջանի ավտոմեքենաների հանձնման արարողությունը:

Հայաստանում թողարկված վարորդական վկայականները կարող են ճանաչվել Ռուսաստանում

24 Նոյեմբեր 2017

Ռուսական regulation.gov.ru կայքում տեղադրված օրենսդրական նախագիծը վերացնում է ԵԱՏՄ երկներից Ռուսատսան ժամանած վարորդներին իրենց ազգային վարորդական վկայականներով աշխատանքի ընդունելու արգելքը, որն այսօր չի տարածվում միայն Բելարուսի և Ղրղզստանի քաղաքացիների վրա: Օրենքի ընդունման դեմքում՝ ՌԴ-ում վավեր կճանաչվեն նաև Հայաստանի, Մոլդովայի և Ղազախստանի կողմից տրամադրած վկայականները:

INFINITI-ն ներկայացրեց նորացված QX80 ամենագնացը (լուսանկարներ)

23 Նոյեմբեր 2017

INFINITI ընկերությունը Դուբայում կայացած միջազգային ավտոսրահում բացահայտեց նոր QX80 մոդելը: Հանդիսանալով luxury-դասի լիաչափ ամենագանցների սեգմենտում INFINITI-ի առաջատարը՝ 2018 QX80-ը ընկերության դիզայնի "Հզոր Էլեգանտություն" գաղափարախոսությունը հասցնում է նոր բարձունքների՝ հաստատելով հզոր, ժամանակակից և գերիշխող գեղագիտական չափորոշիչներ: 

Mercedes-Benz-ը հայտարարում է բոլոր կոմերցիոն ավտոմեքենաների էլեկտրականացման մասին: (տեսանյութ)

22 Նոյեմբեր 2017

Երեկ արդեն պատմել էինք Mercedes-ի EQA կոնցեպտի մասին, որը մարմնավորում է ընկերության տեսլականը ապագայի մարդատար ավտոմեքենաների վերաբերյալ: Սակայն այսօր արդեն Daimler-ը բացահայտեց նաև մոդելային շարքն էլեկտրանացնելու ծրագրի ևս մեկ կարևոր բաղադրիչ:  Դրա համաձայն Mercedes-Benz-ն էլեկտրական տեխնոլոգիաները կկիրառի բոլոր կոմերցիոն ավտոմեքենաների մեջ և արդեն սկսում է ընդունել ամբողջովին էլեկտրական  eVito բեռնատար վենի պատվերներ:

Mercedes-ը ցուցադրեց EQA Concept-ի գործարանային տեսանյութը

21 Նոյեմբեր 2017

Վերջերս Տոկիոյում կայացած ավստոցուցահանդեսում Mercedes-Benz-ը հայտարարել էր նոր էլեկտրական EQA կոնցեպտի թողարկման մասին՝ ցուցադրելով դրա նախատիպը: Մոդելն, ըստ Daimler AG-ի ղեկավար Դիթեր Ցետշեի, կոչված է ապահովել գերմանակն կոնցերնի ամուր դիրքերը մոտ ապագայում սպասվող փոփոխությունների լույսի ներքո: Այսօր արդեն Mercedes-ը ներկայացրեց նոր կոնցեպտի առաջին տեսանյութը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio