Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW-ի iNext էլեկտրական մոդելը աչքի կընկնի մինչև 700 կմ ընթացքի պաշարով

20 Հունվար 2018

BMW ընկերության թերևս ամենամեծ նպատակներից մեկը էլեկտրական ավտոմեքենաների շուկայում Tesla-ին ձեռնոց նետելն է, չնայած ի սկզբանե հզոր էլեկտրական փոխադրամիջոցների ստեղծումը ավանդական խոշոր արտադրողների կողմից դիտարկվում էր որպես միջոցների աննպատակային վատնում: Այս մոտեցման հիմքում ընկած էր այն միտքը, որ էլեկտրական ավտոմեքենա ստեղծելիս՝ պետք է անպայման փոխզիջման գնաս հզորության հարցում:

Դեթրոյթում ներկայացված առավել հետաքրքիր ավանդական մոդելները

18 Հունվար 2018

ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում անցկացվող ավտոցուցհանդեսն այս տարի աչքի էր ընկնում բազում ֆուտուրիստական կոնցեպտներով, սակայն դրանցից զատ այստեղ ներկայացվում են  նաև սերիական ավտոմեքենաներ, որոնցից մի քանիսն առնվազն կարող են մեծ հաջողություն ունենալ ապագայում:

Lexus-ը ներկայացրեց նոր շքեղ քրոսովերը:

17 Հունվար 2018

Դեթրոյթի ավտոսրահում Lexus ընկերությունը ներկայացրեց նոր ֆլագման-քրոսովերի նախատիպը՝ LF-1 Limitless կոնցեպտը: Նորույթը, որը կոչված է ամբողջովին նոր սեգմենտ ձևավորել, ցուցադրում է տեխնոլոգիաների բարձր մակարդակ, ինչպես նաև ուրվագծում է ապրանքանշանի զարգացման ուղղությունը:  

Xmotion: Նոր վեցտեղանի ֆուտուրիստական կոնցեպտ Nissan-ից:

16 Հունվար 2018

ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում մեկնարկած ավանդական ավտոցուցահանդեսում Nissan ընկերությունը ներկայացրեց Xmotion քրոսովերը, որը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսին կարող է լինել ապրանքանշանի ապագա կոմպակտ ամենագնացը:  Նախատիպի սրահում գլխավոր դեր են տանում յոթ սենսորային էկրանները, իսկ վարորդի օգնականի դերում հանդես կգա ճապոնական դեկորատիվ կոի ձկնինկը:

2017թ. առավել շատ վաճառված 10 ավտոմեքենաները: Առաջատարը Toyota Corolla մոդելն է:

14 Հունվար 2018

Ինչպես և ամեն տարի Focus2Move կայքի մասնագետները հրապարակել են վերջին տասներկու ամիսների ընթացքում աշխարհում առավել շատ վաճառված նոր ավտոմեքենաների ցանկը: Նախորդ տարվա հետ համեմատ առաջին եռյակը մնացել է անփոփոխ: Չնայած տոկոսային անկմանը, առաջատարի դիրքը պահպանել է Toyota Corolla-ն, որը գրանցել է 1.224.990 օրինակ ցուցանիշը: Դրան հետևում են Ford F-Series (1.076.551 ավտոմեքենա) և Volkswagen Golf –ը (952.826 ավտոմեքենա):

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio