ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Thor Trucks ստարտափը ներկայացրեց Tesla Semi-ի մրցակցին
15 Դեկտեմբեր 2017
Լոս-Անջելեսում հիմնված Thor Trucks ստարտափը ներկայացրեց էլեկտրական բեռնատար քարշակի նոր նախատիպ, որն, ըստ հիմնադիրների, պետք է մրցակցի Tesla Semi-ի հետ: Մեկ լիցքավորումով բեռնատարը կկարողանա հաղթահարել մինչև 480 կիլոմետր, իսկ դրա բեռնատարողությունը կկազմի 36 տոննա:
Thor ET-One անվանումը ստացած բեռնաքարշը կառուցված է Navistar (նախկին International) ավտոմեքենայի մոդիֆիկացված շասսիի հիման վրա: Մեքենան լրացուցիչ սարքավորված է Dana ուժեղացված կամրջակներով և կանադական TM4 ընկերության արտադրության էլեկտրական շարժիչներով, որոնց հզորությունը տատանվում է 300-ից 700 ձ.ուժ-ի սահմանում՝ կախված համալրումից:
Մինչև 160 կիլոմետր ընթացքի պաշարով բեռնատարի մոտավոր արժեքը կարող է կազմել 150 000 դոլար (մոտ 73 միլիոն դրամ), իսկ 480 կիլոմետր պաշարովինը՝ 250 000 դոլար (մոտ 121,5 միլիոն դրամ): Ըստ հայտարարության՝ Thor ET-One-ը շուկայում պետք է հայտնվի մինչև 2019 թվականը:
Thor Trucks-ի երկու հիմնադիրներն էլ՝ Դաքոտա Սեմլերն ու Ջորդանո Սորդոնին 25 տարեկան են: Նրանք չունեն համապատասխան ինժեներական կրթություն, և բեռնատարի նախագծման աշխատանքներին ներգարվել են Navistar-ի, BYD-ի և Faraday Future-ի նախկին մասնագետներին:
Հիշեցնենք, որ Tesla Semi էլեկտրական բեռնատարը ցուցադրվեց այս տարվա նոյեմբերին և առնվազն հայտարարված ցուցանիշներով գերազանցում է Thor ET-One-ին: Այն ունակ է մեկ լիցքավորումով անցնել մինչև 805 կիլոմետր (բազային տարբերակը՝ մինչև 480 կիլոմետր), իսկ ամենթանկ տարբերակի առավելագույն արժեքը պետք է կազմի 180 000 դոլար (մոտ 88 միլիոն դրամ):
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: