Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ «ԿԱՐԿՈՄԱՎՏՈ» ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ
16 Դեկտեմբեր 2017

Երկրորդական ավտոշուկայի վաղեմի առաջատար «Կարկոմավտո» ընկերությունն իր ավանդույթներին համաձայն Ամանորին ընդառաջ կրկին հանդես է գալիս գրավիչ առաջարկներով, այս անգամ ներկայացնելով ձախ ղեկով մոդելների հարուստ տեսականի՝ չափազանց գրավիչ գներով և ձեռք բերման ճկուն պայմաններով:

Այսպես, Տիգրանյան 1-ին փակուղի, 1 հասցեում գտնվող շուկայում կարող եք փորձարկել և ձեռք բերել 2012 թ. արտադրության առասպելական Nissan X-Trail  արտաճանապարհայինների ամենահագեցած համալրումները՝ սկսած 5.232.000 դրամից: Իսկ եթե գերադասում եք քաղաքային պայմաններում առավել օպտիմալ շահագործմամբ աչքի ընկնող Nissan Micra  մոդելը, ապա այն սպասում է ձեզ՝ 1.920.000 դրամով: Շուկայում առկա է նաև Chevrolet ավտոմեքենաների մոդելային շարքը, որը ներառում է Aveo և Cruze սեդանները, ինչպես նաև մեծ ճանաչում և սեր վայելող  Captiva ամենագնացը, որն աչքի է ընկնում 3,2 լիտր ծավալով և 200 ձ.ուժ հզորությամբ հուսալի շարժիչով և գերհագեցած օպցիաներով:  Իր գնորդիին  է սպասում նաև պաշտամունքային BMW X6 բալագույն ավտոմեքենան, որը մեկ ակնթարթում ձեզ կպարգևի արագության տիրակալը լինելու հաճույքը:

«Կարկոմավտո» ՍՊԸ-ն երկրորդական ավտոշուկայում իր գործունեությունը սկսել է դեռևս 2004 թ. և այդ ժամանակից ի վեր հաճախոդրներին է առաջարկել ռուսական, եվրոպական, ամերիկյան և ճապոնական ավտոմեքենաների լայն տեսակնաին՝ տարեկան վաճառելով տասնյակ ավտոմեքենաներ: Ներկայումս ևս «Կարկոմավտո» ավտոշուկան ձգտում է իր հաճախորդներին առաջարկել լավագույն ավտոմեքենաները, որոնք կարող են բավարարել ցանկացած գնողունակությամբ և պահանջարկով հաճախորդների, ինչին նպաստում են նաև ավտոմեքենաների ձեռք բերման ճկուն պայմանները: Կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ այստեղ վաճառվող ավտոմեքենաներն անցնում են մասնագիտական զննում, ինչը բացառում է ոչ սարքին կամ խնդրահարույց ավտոմեքենայի տրամադրումը հաճախորդին և հանդիսանում է ընկերության մրցունակության հիմնական գրավականներից մեկը: «Կարկոմավտո» ավտոշուկայի առաջարկած տեսականու ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ համապատասխան հղումով:

*Հրապարակվում է գովազդային հիմունքներով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio