Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Renault Symbioz ինքնավար կոնցեպտը ուղևորներին կտեղափոխի վիրտուալ իրականություն:
11 Դեկտեմբեր 2017

Renault ընկերությունը, զարգացնելով իր արդեն իսկ բարձրաձայնած գաղափարները,  ներկայացրել է ինքնուրույն կառավարման, էլեկտրական համակարգերի և կոմունիկացիոն տեխնոլոգիաների ոլորտում հեռանկարային նախագծումների ցուցադրական հենահարթակը՝ Symbioz անունը ստացած կոնցպտուալ ավտոմեքենան: Խելացի տան համակարգերի մեջ ինտեգրված այս ավտոմեքենան սարքավորված է չորրորդ մակարդակի ավտոպիլոտով և ուղևորների համար նախատեսված վիրտուալ իրականության համակարգով:  

Ընկերությունում նշում են, որ կոնցեպտի դիզայնը կաոչված է վերաիմաստավորել տարածության գաղափարը: Մեքենայի գլխավոր առանձնահատկություններից են տեսադաշտը մեծացնող ապակեպատման մեծ մակերեսը և թափանցիկության աստիճանի կարգավորման ֆունկցիայով ապակյա տանիքը: Կոնցեպտի երկարությունը 4920 մմ է, լայնությունը՝ 1920 մմ, բարձրությունը՝ 1440 մմ, իսկ անվային բազան՝ 3070 մմ: 

Renault Symbioz-ը սարքավորվում է երկու էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 680 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը հասնում է 660 Նմ: Դրանք սնվում են 72 կՎտժ տարողունակությամբ մարտկոցների բլոկով, որը կարելի է ընդամենը 30 րոպեում լիցքավորել մինչև 80 տոկոսով: 0-ից  մինչև 100 կմ/ժ թափառքը ավտոմեքենան իրականացնում է ընդամենը վեց վայրկյանում:

Վարորդը  կարող է ընտրել երեք ռեժիմներից որևէ մեկը՝ ստանդարտ, սպորտային կամ ինքնավար: Ինքնավար ռեժիմով ընթանալիս՝ ավտոմեքենայի սրահի տարածությունը օպտիմալացվում է ավելի մեծ հարմարավետության համար: Ղեկն ու սարքավորումների վահանակը 12 մմ-ով հետ են քաշվում, իսկ բազկաթոռները տեղադրվում են  «զրոյական գրավիտացիայի» դիրքում: 


Այս ռեժիմում կարելի է նաև օգտվել վիրտուալ իրականության ներկառուցված համակարգից: VR-սաղավրտի օգնությամբ վարորդը կամ ուղևորը կարող են ամբողջությամբ փոփոխել մեքենայի շրջակա աշխարհը, ընդ որում համակարգը կսինքրոնացնի շարժման արագությունը, ավտոմեքենայի վիրտուալ ճանապարհին ունեցած հետագիծն ու դիրքը իրականության հետ:

Ավտոմեքենան կարող է տվյալներ փոխանակել խելացի տան համակարգի հետ: Նախագծողների առաջարկած սցենարը նախատեսում է, որ մինչև ուղևորությունը սկսելը կոնցեպտը կարող է համաապատասխան ազդանշաններ ուղարկել զանազան սարքերին՝ հեռուստացույց, սմարթֆոն, խելացի ժամացույց: Օրինակ ճանապարհ ընկնելուց 15 րոպե առաջ ավտոմեքենան կհիշացնի պլանավորված երթուղու վերջնակետը կամ կցուցադրի հյուրանոցի ամրագրումը, իսկ հինգ րոպե առաջ՝ երթուղու երկայնքով իրական եղանակը, հնարավոր խցանումներն ու մարտկոցի լիցքի աստիճանը:  

Սմարթֆոնի օգնությամբ Symbioz-ը կարող է նաև ճանաչել ուղևորներին և դրանից հետո ավտոմատ կարգավորում է նստատեղերը, կլիմատ-կոնտրոլ և մուլտիմեդիա համակարգերը: Անհատական կոնտենտի կառավարումն իրականացվում է 4G LTE հասանելիության կետի միջոցով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio