ԱՄՍԱԳԻՐ
Autoplus.am էլեկտրոնային ամսագիրը ստեղծվել է մի խումբ էնտուզիաստների կողմից, ովքեր ցանկանում են առավել հետաքրքիր ու անվտանգ դարձնել հայաստանյան ավտոմոբիլային աշխարհը: Մենք եկել ենք բարձրացնելու և հետևելու բոլորիս հուզող բազում խնդիրների լուծմանը`ճանապարհների որակից` մինչև անվտանգություն:
Մեր ամսագրի էլեկտրոնային էջերում դուք կգտնեք համաշխարհային և տեղական ավտոաշխարհին վերաբերվող նորություններ, բացառիկ լուսանկարներ, հարցազրույցներ: Ձեր ուշադրությանը կներկայացնենք Հայասատնի ավտոշուկայում հայտնվող բոլոր նոր ինչպես նաև արդեն շատերի կողմից սիրված ու ճանաչում վայելող հին մոդելների նկարագրություններն ու փորաձարկումների վերաբերյալ նյութեր:
"ԱՆՀԱՏ” խորագիրը կծանոթացնի ավտոմեքենաների աշխարհում հանարահայտ մարդկանց, գործիչների, պարզապես հետաքրքիր անձանց հետ, ովեքր մեր կյանքին լրացուցիչ գույներ են հաղորդում և հանդիսանում են իսկական անհատականություններ:
Առանձին ուշադրության է արժանի "ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ” բաժինը, որտեղ մենք կբարձրաձայնենք երթևեկության անվտանգությանը, մեքենաների ապահովագրությանը առնչվող հարցեր: Կմեկնաբանենք և կփորձենք մեզանում ներդնել համաշխարհային փորձը: Մեր պատրաստած հատուկ ծրագիրն ուղղված է զվարճալի կերպով երեխաներին երթևեկության կանոններին ծանոթացնելուն, նրանց սպառնող վտանգների հնարավորությունները նվազեցնելուն:
"ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ” բաժնի հեղինակները հանդես կգան մեքենաների տեխսպասարկամնը վերաբերվող հարցերի քննարկմամբ, կօգնեն առօրյայում հաճախ հանդիպող խնդիրների լուծմանը:
"ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ” բաժնում մենք կպատասխանենք ձեր կողմից ուղարկված կոնկրետ հարցերին, հետևողականորեն կփորձենք լուծել ձեր բարձրաձայնած խնդիրները: Ցանկացած հարց, որն առնչվում է ավտոաշխարհին, լինի պարզապես պատմական մի տեղեկություն, թե` հրատապ հարցադրում փողոցում ձեզ ապօրինի կանգնեցրած տեսուչի պահվածք, կլինի մեր ուշադրության կենտրոնում:
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ AUTOPLUS.AM: