Auto Plus Magazine

  • Հայ

ԱՎՏՈՍՊՈՐՏ

Ֆորմուլա E-ն կստանա նոր բոլիդներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31 Հունվար 2018

Ժնևի ավոտսրահը ոչ միայն առաջատար ավտոարտադրողների սերիական ավտոմեքենաների ցուցադրման վայրն է: Այս տարի այնտեղ կներկայացվի Ֆորմուլա E առաջնության նոր բոլիդը, որը կտրամադրվի թիմերին 2018-2019 թթ մրցաշրջանում: 

Մեր հայրենակից Նիկոլյա Պրոստը միավորներ է վաստակում Ֆորմուլա E առաջնությունում: Mahindra-ն առաջատարն է:

21 Հունվար 2018

Հունվարի 15-ին Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում տեղի ունեցավ 2017-2018թթ Ֆորմուլա E առաջնության երրորդ մրցափուլը: Ինչպես և մինչ այդ Հոնգ Կոնգում կայացած երկու մրցավազքում, ասյտեղ էլ ծավալվեց անզիջում պայքար, որում հիմնական դերերը ստանձնեցին Mahindra-ի, Renault-ի և Jaguar-ի մրցարշավորդները: 

Ֆորմուլա E 2017թ. առաջնության լավագույն պահերը մեկ տեսանյութում

10 Հունվար 2018

Մինչ Ֆորմուլա E առաջնության 2018 թ մրցաշրջանը նոր է պատրաստվում վերադառնալ ամանորյա արձակուրդից՝ երկրպագուներին պարգևելու խրախճանքի և ադրենալինով լի ոգևորության պահեր, առաջարկում ենք վերհիշել նախորդ տարվա բոլոր փուլերի լավագույն դրվագներից բաղկացած ընդհանրական տեսանյութը: 

Կայացան Ֆորմուլա E առաջնության առաջին երկու մրցափուլերը

12 Դեկտեմբեր 2017

Դեկտեմբերի 2-ին և 3-ին Հոնգկոնգում կայացան Ֆորմուլա E առաջնության 2017-2018 թթ մրցաշրջանի առաջին երկու մրցափուլերը, որոնք լի էին զանազան միջադեպերով և ուշագրավ պայքարով: Հատկանշական է, որ նույնիսկ հաղթողի անունը հայտնի դարձավ ոչ թե անմիջապես մրցավազքի ավարտից հետո, այլ մի քանի օր անց: Այս ամենը հետաքրքրաշարժ մրցաշրջան է խոստանում, որին մենք կհետևենք առաջնության բացառիկ գործընկեր՝ Michelin ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:

Michelin-ը կշարունակի անվադողեր մատակարարել Ֆորմուլա E-ին:

03 Դեկտեմբեր 2017

Ֆրանսիական Michelin ընկերությունը երկարաձգել է իր բացառիկ պայմանագիրը Ֆորմուլա E առաջնության հետ: Ըստ ձեռք բերված համաձայնության Michelin-ը կշարունակի անվադողերի մատակարարումը առնվազն մինչև 2021 թ:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio