Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացված են նոր Mercedes CLS մոդելի լուսանկարներն ու տեսանյութը

01 Դեկտեմբեր 2017

Ի հավելումն մի քանի օր առաջ հայտնի դարձած լուսանկարների այսօր հրապարակվել է նաև նոր Mercedes CLS (2018) մոդելի մասին պատմող տեսանյութը: Ավտոմեքենայի արտաքինը ոգեշնչված է GT Concept անվանումն ստացած նախատիպով, որը ցուցադրվել էր այս տարվա մարտին կայացած Ժնևի ավտոսրահում: 

Լոս Անջելեսում BMW-ն ներկայացրեց i8Roadster մոդելը

30 Նոյեմբեր 2017

i8Spyder կոնցեպտի ներկայացումից հինգ տարի անց և i8Coupé մոդելի թողարկումից չորս տարի հետո BMW-ն Լոս-Անջելեսում մեկնարկած ավտոսրահում ցուցադրեց նաև նոր հիբրիդային կուպեն՝ i8Roadster-ը: Ծալվող տանիքով տարբերակը զրկվել է երկրորդ շարքի նստատեղերից և ստացել այնպիսի ծածկ, որն ունակ է հավաքվել 15 վայրկյանում, երբ ավտոմեքենան ընդանում է մինչև 50 կմ/ժ արագությամբ:  

Lamborghini Urus՝ նույնքան արագ, որքան Huracan-ը:

29 Նոյեմբեր 2017

Lamborghini ընկերությունը նախապատրաստվում է իր առաջին SUV ամենագնացի նորամուտին, որի հետ իտալացի արտադրողը մեծ հույսեր է կապում՝ առաջին հերթին վաճառքների ծավալը մեծացնելու առումով: Այսօր հայտնի է արդեն, որ ավտոմեքենան իրոք չափազնաց հզոր և սպորտային արտաքին ունի և համալրվելու է 650 ձ.ուժ հզորությամբ V8 կրկնակի տուրբոմղիչով շարժիչով:  

Formula E առաջնության մեկնարկից առաջ բոլիդը մրցեց իսկական հեպարդի հետ:

29 Նոյեմբեր 2017

Արդեն դեկտեմեբրի 2-ին մեկնարկում է Formula E առաջնության նոր մրցաշրջանը: Ի նշանավորումն այս իրադարձության առաջնության կազմակերպիչները և ТECHEETAH թիմը իրականացրին զարմանալի նախագիծ՝ համեմատելով էլեկտրական բոլիդի և կենդանի հեպարդի արագությունները: Մարդկանց և ժամանակակից տեխնոլոգիաների պատիվը պաշտպանում էր նշված թիմի մրցարշավորդ՝ Ժան-Էրիկ Վերնը, ով ժամանակին հանդես է եկել և Ֆորմուլա 1-ում:

Infiniti-ն բացահայտում է QX50 քրոսովերի նոր սերունդը

28 Նոյեմբեր 2017

Infiniti ընկերությունը, չսպասելով մոտ օրերս Լոս-Անջելեսում բացող ավտnսրահի մեկնարկին, ցուցադրեց նոր QX50 քրոսովերի առաջին պատկերները: Ակնկալվում է, որ ավտոմեքենան իր ողջ հմայքով և տեխնիկական բոլոր մասնագրերով լայն հանրությանը կներկայացվի դեկտեմբերի 1-10-ը Կալիֆորնիայում անցկացվող ավանդական մոթորշոուի ժամանակ: Սակայն մի կարևոր հանգամանք արդեն ակնհայտ է՝ նոր ամենագնացը արտաքինից չափազանց նման է մինչ այդ Դեթրոյթում ցուցադրված  QX50 Concept-ին: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio