Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համացանցում հայտնվել են նոր Mercedes-Benz G-դասի լուսանկարները:

08 Հունվար 2018

Վաղուց հայտնի է, որ պաշտամունքային Mercedes-Benz G-դասի նոր տարբերակը պետք է առաջին անգամ ցուցադրվի Դեթրոյթի Ավտոսրահում, սակայն համացանցում արդեն իսկ հայտնվել է ավտոմեքենայի մի քանի լուսանկար, որոնք, ըստ ամենայնի, կարելի է համարել պաշտոնական: 

Infiniti ընկերությունը ցուցադրեց նոր մոդելների նախատիպի առաջին ամբողջական պատկերները

04 Հունվար 2018

Q Inspiration անվանումն ստացած կոնցեպտուալ սեդանը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ ոճային ուղվածություն կստանան ճապոնական պրեմիում դասի ապրանքանշանի հաջորդ մոդելները: Նախատիպի ֆիզիկական օրինակի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հունավրի կեսին Դեթրոյթում կայանալիք ավտոսրահի շրջանակներում: 

Google-ը հրապարակել է 2017 թ. առավել շատ փնտրված ավտոմեքենաների ցանկը

27 Դեկտեմբեր 2017

Աշխարհի խոշորագույն որոնողական համակարգը տնօրինող Google ընկերությունը հրաապարակել  է 2017 թ ԱՄՆ-ում առավել շատ որոնված ավտոմեքենաների ցանկը՝ բաղկացած տասը ապրանքանշաններից:  Կարելի է ենթադրել, որ այս ցանկը որոշակի ճշգրտությամբ արտացոլում է նաև սպառողական վարքագծի տենդենցները: 

Volkswagen-ի ստորաբաժանումը ներկայացրեց 6 տեղանի էլեկտրական շաթլը՝ 300 կմ ընթացքի պաշարով

26 Դեկտեմբեր 2017

Եթե դեռ չեք լսել Moia-ի մասին, ապա դա Բերլինում հիմնադրված և 100%-ով Volkswagen-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող ստարտափ է, որը մասնագիատացած է շարժունակությանն առնչվող տեխնոլոգիաների զարգացման և մշակման ոլորտում: Դեկտեմբերին  այն ցուցադրեց համատեղ օգտագործման համար նախատեսված կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է վեց մեծահասակի համար նախատեսված էլեկտրական ֆուրգոն: Դրա նախագծումն իրականացվել է Volkswagen Commercial Vehicles ստորաբաժանման հետ համատեղ և տևել է մոտավորապես տասը ամիս:

Սանթա Քլաուսն ընտրում է էլեկտրական տեխնոլոգիաները

25 Դեկտեմբեր 2017

Մինչ աշխարհի կաթոլիկներրն ու բողոքականները նշում են Սուրբ Ծնունդը, բազում կատակների հերոս դարձած բրիտանացի գիտնականները, իսկ ավելի ստույգ բրիտանական Renault Retail Group հոլդինգի մասնագետները հաշվարկել են, թե ինչ ազդեցություն է թողնում Սանթա Քլաուսի գործունեությունը իրենց երկրի շրջակա միջավայրի վրա: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio