Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar I-PACE-ի ձմեռային փորձարկումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

02 Փետրվար 2018

Բրիտանական Jaguar ընկերությունը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որը ներկայացնում է նոր էլեկտրական I-PACE քրոսովերի էքստրեմալ փորձարկումը շվեդական Արյեպլուգի սառցապատ փորձադաշտում: Հետաքրքիր է, որ փորձարկումն իրականացրել է ոչ թե պրոֆեսիոնալ վարորդը, այլ ընկերության պոտենցիալ հաճախորդներից մեկը: Սա, կարծես, բարի ավանդույթ է դռանում Jaguar-ի համար:

Mercedes-Benz-ի էլեկտրական ապագան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01 Փետրվար 2018

Գերմանական ավտոհսկան վերջապես իրական քայլեր է ձեռնարկում ապագայի ավտոշուկայում իր ամուր դիրքերը հաստատելու ուղղությամբ: Մոտակա հինգ տարիների ընթացքում ողջ աշխարհով մեկ, մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ու Չինստանում,  Mercedes-Benz-ը վեց ավտոգործարան կկառուցի, որոնք բացառապես կենտրոնացած կլինեն էլեկտրական ավտոմեքենաների արտադրության վրա: Բացի այդ կստեղծվի մարտկոցներ թողարկող փոքր արտադրական ձեռնարկությունների մի ամբողջական ցանց, որը թույլ կտա առավել մատչելի դարձնել նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:

Ներկայացվել են նոր Hyundai Santa Fe ամենագնացի առաջին պատկերները

31 Հունվար 2018

Հարավկորեական Hyundai ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի Santa Fe ամենագնացի առաջին ռենդերային պատկերները: Ավտոմեքենան ինքնին առաջին անգամ կնրեկայացվի մարտին կայանալիք Ժնևի միջազգային ավտոսրահում:  Դատելով նկարներից՝ կարելի է ենթադրել, որ մոդելն իրականացված է Hyundai-ի ներկայիս ֆիրմային ոճով, որն արդեն իսկ մարմնավորված է Kona և Nexo քրոսովերների արտաքինում:

8 ամենաարագ Ford ավտոմեքենաները մեկ մրցուղում: Ո՞րն էր դրանցից առավել արագը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30 Հունվար 2018

Ford ընկերությունը և Ford Chip Ganassi Racing մրցարշավային թիմը որոշեցին պարզել, թե ընկերության արտադրած և կատարելագործված մոդելներից որն առավել լավ կդրսևորի իրեն Բարսելոնայի մոտակայքում գտնվող Motorland մրցուղում: Այս հետաքրքրաշարժ մրցապայքարի տեսանյութը տարածել է Ford-ի մամուլի ծառաությունը՝ տեղադրելով այն Ford Performance մարզական ստորաբաժանման Youtube-էջում:

Mercedes-ը ներկայացրեց նոր A-դասի թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29 Հունվար 2018

Mercedes-Benz ընկերությունը իր Youtube-ալիքում երեկ պաշտոնապես ներկայացրեց նոր A-դասի թիզեր-տեսանյութը: Մինչ այդ գերմանացիները հայտարարել էին նոր մոդելի պաշտոնական նորամուտի օրն ու վայրը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio