ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2017թ. առավել շատ վաճառված 10 ավտոմեքենաները: Առաջատարը Toyota Corolla մոդելն է:
14 Հունվար 2018
Ինչպես և ամեն տարի Focus2Move կայքի մասնագետները հրապարակել են վերջին տասներկու ամիսների ընթացքում աշխարհում առավել շատ վաճառված նոր ավտոմեքենաների ցանկը: Նախորդ տարվա հետ համեմատ առաջին եռյակը մնացել է անփոփոխ: Չնայած տոկոսային անկմանը, առաջատարի դիրքը պահպանել է Toyota Corolla-ն, որը գրանցել է 1.224.990 օրինակ ցուցանիշը: Դրան հետևում են Ford F-Series (1.076.551 ավտոմեքենա) և Volkswagen Golf –ը (952.826 ավտոմեքենա):
Առանձնակի հիշատակման է արժանի Honda Civic-ի գրանցած առաջընթացը, որը կայուն աճ է ցուցադրում վերջին մի քանի տարիների ընթացքում և 2017-ին աճել է ևս 21,7%-ով և գրանցել 819.005 վաճառված ավտոմեքենա ցուցանիշ: Շարունակական առաջընթաց են գրանցում նաև SUV սեգմենտի ավտոմեքենաները, ինչի ապացույցն է Toyota RAV4-ի, Honda CR-V-ի և Volkswagen Tiguan-ի արդյունքները:
Ստորև ներկայացնում ենք լավագույն տասնյակի ամբողջական ցանկը: Փակագծերում նշված է վաճառքների բացարձակ թիվը և տոկոսային տարբերությունը 2016 թ համեմատությամբ:
1. Toyota Corolla (1.224.990 / -6,6%)
2. Ford F-Series (1.076.551) / +8,7%)
3. Volkswagen Golf (952.826 / -3,5%)
4. Honda Civic (819.005 / +21,7%)
5. Toyota RAV4 (807.401 / +11%)
6. Honda CR-V (748.048 / -0,4%)
7. Volkswagen Tiguan (703.143 / +34,5%)
8. Ford Focus (671.923 / -6,3%)
9. Chevrolet Silverado (660.530 / +3,5%)
10. Volkswagen Polo (656.179 / -6,6%)
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: