ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lexus-ը ներկայացրեց նոր շքեղ քրոսովերը:
17 Հունվար 2018
Դեթրոյթի ավտոսրահում Lexus ընկերությունը ներկայացրեց նոր ֆլագման-քրոսովերի նախատիպը՝ LF-1 Limitless կոնցեպտը: Նորույթը, որը կոչված է ամբողջովին նոր սեգմենտ ձևավորել, ցուցադրում է տեխնոլոգիաների բարձր մակարդակ, ինչպես նաև ուրվագծում է ապրանքանշանի զարգացման ուղղությունը:
Lexus LF-1 Limitless-ի երկարությունը 5014 միլիմետր է, լայնությունը՝ 1986, իսկ բարձրությունը՝ 1605 միլիմետր: Անվային բազան կազմում է 2974 միլիմետր: Քրոսովերի դիզայնը, որը նախագծվել է Toyota-ի կալիֆորնիական ստուդիայում, ստացել է «հալված կատանա» անվանումը: Այն համատեղում է հալված մետաղի տեսքն ու ավանդական ճապոնական թրի՝ կատանայի սուր եզրերը:
Կոնցեպտի ուժային ագրեգատի վերաբերյալ դեռևս ոչ մի բան չի հաղորդվում: «Լեքսուսում» նշում են միայն, որ LF-1-ը կարելի է սարքավորել ջրածնային, բենզինային, հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական շարժիչով:
Կոնցեպտի ինտերիերը իրականացված է հյուրընկալության ճապոնական փիլիսոփայության՝ «օմոտենասի» գաղափարի հիման վրա: Այստեղ դիզայներներն ամբողջովին հրաժարվել են ֆիզիկական կոճակներից և փոխարկիչներից՝ փոխարինելով դրանք ժեստերը չանաճող սենսորներով: Սրահի լրամշակման համար կիրառվում է մետաղ, փայտ, ինչպես նաև մուգ և բաց երանգի կաշի:
Շքեղ քրոսովերի համալրումը ներառում է ավտոպիլոտը և քառաչափ նավիգացիոն համակարգ: Դրա աշխատանքի սկզբունքը նման է ավանդական 3D-նավիգացիային, սակայն լրացուցիչ օգտագործում է նաև ժամանակի տարրը՝ կանխատեսելով վարորդի և ուղևորների կարիքները՝ կախված ուղևորության տևողությունից, օրվա ժամից և ճանապարհայաին իրավիճակից: Այն, օրինակ, կարող է առաջարկել կանգ առնել ռեստորանի մոտ, լիցքավորել ավտոմեքենան կամ համար ամրագրել մոտակա հյուրանոցում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: