ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Xmotion: Նոր վեցտեղանի ֆուտուրիստական կոնցեպտ Nissan-ից:
16 Հունվար 2018
ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում մեկնարկած ավանդական ավտոցուցահանդեսում Nissan ընկերությունը ներկայացրեց Xmotion քրոսովերը, որը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսին կարող է լինել ապրանքանշանի ապագա կոմպակտ ամենագնացը: Նախատիպի սրահում գլխավոր դեր են տանում յոթ սենսորային էկրանները, իսկ վարորդի օգնականի դերում հանդես կգա ճապոնական դեկորատիվ կոի ձկնինկը:
Xmotion-ը վեցտեղանի ամենագնաց է՝ երեք շարքով դասավորված նստետղերով: Կոնցեպտը համալրվել է 21-դյույմանոց անվասկավառակներով, որոնք համընդհանուր միասնություն են կազմում արտաճանապարհային անվադողերի հետ (պրոտեկտորը ինտեգրված է անիվների մետաղական կառուցվածքի մեջ), տանիքի դուրս քաշվող բեռնախցիկով, ինչպես նաև փայտագործության ճապոնացի վարպետների աշխատանք հիշեցնող պատկերով հետևի լուսարձակներով:
«Փայտի» թեման շարունակվում է նաև սրահում: Հենց փայտից է պատրաստված կենտրոնական թունելը, որն իրականացված է սոսնձի կիրառում չենթադրող և հիմնականում տաճարների կառուցման ժամանակ կիրառվող «Կանավացուգի» տեխնիկայով:
Ճապոնական դասական բնապատկերներին բնորոշ գետի վրայով գցած կամուրջ հիշեցնող թունելն ի վերջո վերածվում է առջևի փայտյա վահանակի, իսկ հետո էլ՝ սարքավորումների ֆուտուրիստական վահանակի:
Ինտերիերի լուծումների համար կիրառված է ընդհանուր թվով յոթ էկրան՝ ներառյալ հետին տեսադաշտի հայելու փոխարեն տեղադրված դիսփլեյը: Բոլոր մուլտիմեդիա ֆունկցիաները կառավարվում են ժեստերով կամ ձայնային հրահանագների օգնությամբ:
Ավտոմեքենայի շարժիչը կարելի է գործարկել մատնահետքի օգնությամբ: Դրանից հետո կենտրոնական էկրանին կհայտնվի կոի վիրտուալ ձկնիկը, որը նոր Նիսսանում կատարում է վարորդի օգնականի պատվավոր դերը: Այն շփվում է վարորդի հետ ավտոպիլոտի ռեժիմում՝ առաջարկելով այցելել երթուղու առավել հետաքրքիր կետերը, ինչպես նաև շտկում է էլեկտրոնային համակարգերի կարգավորումները վարորդի նախասիրությունների և սովորությունների համաձայն:
Ենթադրվում է, որ մեկ լիցքավորմամբ XMotion-ը կարող է անցնել մինչև 600 կմ, սակայն ավտոմեքենայի սերիական արտադրության վերաբերյալ դեռևս ոչ մի բան չի հաղորդվում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: