Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվար ամսվա առավել հետաքրքիր 5 ավտոմոբիլային տեսանյութերը

28 Հունվար 2018

Այսուհետ յուրաքանաչյուր ամսվա վերջին կիրակի օրը մենք կներկայացնենք այդ ժամանակահատվածում համացանցում հայտնված մեր  կարծիքով առավել հետաքրքիր տեսանյութերը: Հունվար ամսվա համար առանձնացրել ենք 5 տեսանյութ:

Նոր Audi RS5 կուպե ABT-ից՝ 530 ձ.ուժ հզորությամբ:

26 Հունվար 2018

ABT Sportsline թյունինգային աթելիեն Ժնևում կայանալիք ավտոսրահում կցուցադրի սեփական կուպեն, որը նախագծված է Audi RS5 ավտոմեքենայի հենքի վրա: RS5-R անվանումը ստացած ավտոմեքենան կթողարկվի ընդամենը 50 օրինակով: Այն առաջին հերթին կառաջարկվի ֆիրմային կանաչ գույնով:

Հայտնի են «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցանակի համար պայքարող 10 մոդելները:

25 Հունվար 2018

«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են եզրափակիչ դուրս եկած մոդելների ցանկը: Այն բաղկացած է 10 ավտոմեքենայից, որոնցից երեքը ճապոնական, երկուական գերմանական ու բրիտանական, ինչպես նաև մեկական շվեդական, հարավկորեական և իտալական մակնիշներ են: Հաղթողի անունը կհայտարարվի այս տարվա մարտի վերջին Նյու-Յորքում կայանալիք ավտոցուցահանդեսի ընթացքում: 

Nissan ընկերության դիզայնի եվրոպական ստուդիան նշում է իր 15-ամյակը:

24 Հունվար 2018

15 ՏԱՐՈՒՄ՝ 15 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ 
Nissan ընկերության դիզայնի եվրոպական ստուդիան (Nissan Design Europe) այս օրերին նշում է իր գործունեության տասնհինգ տարին: Այդ կապակցությամբ դրա փոխնախագահ Մամորու Աոկին մատնանշում է այս ընթացքում նախագծված և ստեղծված սերիական և կոնցեպտուալ ավտոմեքենաներից առավել հաջողվածները:

Jeep-ը ներկայացրեց նոր Commander ամենագնացի առաջին պատկերները:

23 Հունվար 2018

Ամերիկյան Jeep ընկերությունը հրապարակել է մեծ յոթտեղանոց Commander ամենագնացի առաջին պաշտոնական պատկերները: Ավոտեմքենան լայն հանրությանը կներկայացվի Պեկինում ապրիլին կայանալիք ավտոսրահի ժամանակ:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio