ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
BMW-ի iNext էլեկտրական մոդելը աչքի կընկնի մինչև 700 կմ ընթացքի պաշարով
20 Հունվար 2018
BMW ընկերության թերևս ամենամեծ նպատակներից մեկը էլեկտրական ավտոմեքենաների շուկայում Tesla-ին ձեռնոց նետելն է, չնայած ի սկզբանե հզոր էլեկտրական փոխադրամիջոցների ստեղծումը ավանդական խոշոր արտադրողների կողմից դիտարկվում էր որպես միջոցների աննպատակային վատնում: Այս մոտեցման հիմքում ընկած էր այն միտքը, որ էլեկտրական ավտոմեքենա ստեղծելիս՝ պետք է անպայման փոխզիջման գնաս հզորության հարցում:
Tesla-ն առաջինն էր, որ կոտրեց այս կարծրատիպը՝ ցույց տալով, որ էլեկտրական ավտոմեքենան ոչ միայն կարող է լինել հզոր, այլև կարող է ինժեներեական տեսանկյունից գերազանցել բոլորին ծանոթ միջին կամ բարձր դասի շքեղ ավտոմեքենաներին:
Այս ամենը հաշվի առնելով՝ լյուքս դասի առաջատարները, այդ թվում BMW-ն, ներկայումս փորձում են հաղթահարել անջրպետը՝ թողարկելով նոր մոդելներ: Այսպես, բավարացիներն արդեն հայտարարել են 2019 թ.-ին i8 կուպեի, i3-ի և X7 iPerformance մոդելների թողարկման մասին:
Մոտավորապես երկու տարի առաջ BMW-ն ներկայացրել էր iNext կոնցեպտը, որը կոչված է պատկերացում տալ 2021 թ. թողարկվելիք ավտոմեքենայի մասին: Այս շաբաթ Դեթրոյթում ավարտված ավտոցուցահանդեսի ժամանակ հաղորդկացություն տարածվեց այն մասին, որ գալիք iNext EV էլեկտրամոբիլը աչքի կընկնի մինչև 700 կմ ընթացքի պաշարով: Սա շատ ավելին է, քան ներկայիս առաջատար համարվող Chevy Bolt, կամ նույնիսկ Tesla Model X 100D մոդելների համապատասխանաբար 385 կմ և 475 կմ ցուցանիշները: Ենթադրվում է, որ ավոտմեքենան կհամալրի կոմպակտ քրոսովերների դասը:
Մնում է միայն հետևել BMW-ի ներկայացվող հաջորդ կոնցեպտներին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: