Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bentley-ն ներկայացրել է իր ամենահաջողակ մրցարշավային ավտոմեքենայի կրկնօրինակը։

28 Հուլիս 2023

Բրիտանական Bentley ընկերությունը շուկա կհանի նախապատերազմյան Speed Six մոդելի 12 ճշգրիտ կրկնօրինակները։ Bentley Speed Six նոր նախատիպը ներկայացվել է Գուդվուդի Արագության փառատոնի շրջանակներում։ Speed Six-ը ժամանակին թողարկվող 6½ Litre մոդելի սպորտային մոդիֆիկացիան է, որը 1929 և 1930 թվականներին հաղթել է «ԼըՄանի 24 ժամ» մրցարշավում։ Կրկնօրինակները կստեղծվեն օրիգինալ գծագրերի և այն ժամանակվա ինժեներների գրառումների հիման վրա, ինչպես նաև պահպանված օրինակների 3D-սքանավորման կիրառմամբ։

Audi-ն նոր մանրամասներ է հաղորդել Q6 e-tron քրոսովերի մասին։ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26 Հուլիս 2023

Նոր էլեկտրական Audi Q6 e-tron քրոսովերը կստանա անսովոր օպտիկա։ Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ արտադորղը նոր մանրամասներ հաղորդեց մոդելի համալրման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այս մոդելը կդառնա մակնիշի առաջն ավտոմեքենան, որի հիմքում ընկած կլինի Audi-ի և Porsche-ի համատեղ նախագծած PPE (Premium Platform Electric) հենահարթակը։ Դրա սերիական արտադրությունը կմեկնարկի արդեն մոտ ամիսներին Ինգոլշտադտ քաղաքում, իսկ պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա տարվա ավարտին մոտ։  

Դասական Mustang-ը վերածել են ռեստոմոդ-սլիփերի

24 Հուլիս 2023

Velocity Modern Classics թյունինգային աթելիեն ներկայացրել է իր նոր նախագիծը, որի հիմքում ընկած է շատերի կողմից սիրված դասական Ford Mustang մոդելը։ Նոր Velocity Mustang Fastback ավտոմեքենան արտաքանպես չի մատնում իր ահռելի պոտենցիալը, որը ստեղծում են նոր ագրեգատներն ու ավելի հարմարավետ սրահը։

Mansory-ն ցուցադրել է P9LM Evo 900 երկդռնանի մոդելը։

21 Հուլիս 2023

Գերմանական Mansory աթելիեն ցուցադրել է  P9LM Evo 900 նախագիծը, որի հիմքում ընկած է Porsche 911 Turbo S մոդելը։ Ըստ հայտարարված բնութագրերի այն պետք է մրցակցություն ապահովի Brabus 900 Rocket R-ին։ Աթելիեյի մասնագետները ստեղծել են նոր աերոդինամիկ փաթեթ, նոր անիվներ և ամբողջովին նորովի լրամշակված սրահ։

Ներկայացվել են Mercedes-Benz GLC-ի AMG տարբերակները։

19 Հուլիս 2023

Գերմանական ընկերությունը ներկայացրել է GLC մոդելի AMG հզորագույն տարբերակները։ Այս պահին մանրամասներ են հաղորդվում երկու մոդիֆիկացիաների մասին՝ Mercedes-AMG GLC 43 փափուկ հիբրիդը՝ 421 ձիաուժ հզորությամբ և  GLC 63 SE Performance-ը, որի բենզաէլեկտրական արգրեգատը զարգացնում է 680 ձիաուժ հզորություն։ Երկու տարբերակներն էլ հասանելի կլինեն հատուկ Еdition 1 կատարմամբ։

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio