Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցուցադրվել է անսովոր գունավորմամբ Porsche Taycan-ը

28 Օգոստոս 2023

Գերմանական Porsche ընկերությունը ցուցադրել է անսովոր ձևավորմամբ երկնագույն Taycan մոդելը։ Դրա ստեղծմանը մասնակցել է Շանհայի Տեսողական արվեստների ինստիտուտի պրոֆեսոր և ժամանակակից նկարիչ Դին Յին, որը սեփական Taycan Turbo S-ը վերածել է շարժական արվետսի գործի։ Ավտոմեքենայի ձևավորումը իրականացվել է նկարչի ոճին բնորոշ խաչերով, որոնք հանդիպում են տարատեսակ ձևերով, գույներով և արտայատությամբ։

Land Rover-ը ներկայացրել է Defender-ի «ծովային» տարբերակը։

26 Օգոստոս 2023

Բրիտանական Land Rover ընկերությունը՝ գերմանական Զիլթ կղզում անցակցվող  կայթսերֆինգի աշխարհի գավաթի շրջանակներում, ներկայացրել է երեքդռնանի Defender-ի յուրօրինակ մոդիֆիկացիա։ Marine Blue Edition անվանումը ստացած տարբերակը հիմնականում նախատեսված է հենց գերմանական շուկայի համար։

Kia-ն ներկայացրել է EV6 մոդելի հերթական էքսկլյուզիվ տարբերակը

23 Օգոստոս 2023

Kia ընկերությունը ներկայացրել է հյուսիսամերիկյան շուկայի համար նախատեսված EV6 էլեկտրամոբիլի նոր մոդիֆիկացիա։ Այն ստացել է North American Utility Vehicle of the Year Limited Edition անվանումը և կթողարկվի սահմանափակ քանակությամբ։ Լիմիտացված տարբերակի թողարկումը նվիրված է Հյուսիսային Ամերիկայի լավագույն ավտոմեքենա մրցույթում մոդելի՝ ավելի վաղ տոնած հաղթանակին։

Rolls-Royce-ը ներկայացրել է եզակի La Rose Noire Droptail կաբրիոլետը։

21 Օգոստոս 2023

Բրիտանական Rolls-Royce ընկերության Bespoke ստորաբաժանումը Կալիֆորնիայի Փեբլ-Բիչ շրջանում կայացած միջոցառաման ընթացքում ներկայացրել է անանուն հաճախորդի պատվերով ստեղծված La Rose Noire Droptail էքսկլյուզիվ կաբրիոլետը։ Այն կոչված է մարմնավորել պատվիրատու զույգի հարատև զգացմունքները։

Lamborghini-ն ներկայացրել է Lanzador էլեկտրական սուպերկարը

18 Օգոստոս 2023

Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է մակնիշի պատմության առաջին էլեկտրական մոդելը։ Կոնցեպտ-կարը ցուցադրվեց Monterey Car Week միջոցառման շրջանակներում և կոչված է պատկերացում տալ այն մասին, թե ինչպիսին կլինի ընկերության սերիական էլեկտրամոբիլը։ Կոնցեպտը առանձնանում է անսովոր ֆորմ-ֆակտորով՝ «GT մոդել՝ 2+2 սրահով և մեծ լուսածերպով», ինչի շնորհիվ տեղավորվում է դասական սպորտային մոդելների և քրոսովերների միջև։  

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio