Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mansory-ն ցուցադրել է P9LM Evo 900 երկդռնանի մոդելը։
21 Հուլիս 2023

Գերմանական Mansory աթելիեն ցուցադրել է  P9LM Evo 900 նախագիծը, որի հիմքում ընկած է Porsche 911 Turbo S մոդելը։ Ըստ հայտարարված բնութագրերի այն պետք է մրցակցություն ապահովի Brabus 900 Rocket R-ին։ Աթելիեյի մասնագետները ստեղծել են նոր աերոդինամիկ փաթեթ, նոր անիվներ և ամբողջովին նորովի լրամշակված սրահ։

 

 

Վերաձևափոխված Porsche 911 Turbo S-ը ստացել է 21- և 22-դյույմանոց կոփած անվասկավառակներ, երեք ծայրային խողովակով արտանետման համակարգ և մամլած ածխապլաստիկից պատրաստված նոր աերոթդինամիկ փաթեթ։ Տարատեսակ թևիկներից, օդափոխման անցքերից և այլ տարրերից յուրաքանչյուրը կրում է սեփական ֆունկցիա։ Օրինակ, զանգվածեղ դիֆուզորը ապահովում է ավելի մեծ սեղմիչ ուժ, իսկ տանիքի օդակլանիչը լրացուցիչ թթվածին է ապահավում շարժիչի համար։

 

 

Բացի այդ, ստանդարտ 3,8-լիտրանոց վեցգլանանի երկտուրբոշարժիչը կարող է «գլուխ գովել» երկու նոր VGT-մղիչներով, ինտերքուլերով և դաունփայփով։ Այս կատարելագործությունների շնորհիվ հզորությունը հասցվել է 900 ձիաուժի, իսկ ոլորող մոմենտը՝ 1050 Նմ։ Դինամիկ բնութագրերով մոդելը ևս մոտ է Brabus 900 Rocket R-ին՝  0-100 կմ/ժ արագացման համար պահանջվում է 2,5 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը հասնում է 340 կմ/ժ։ Այս հզորությունը կառավարելու համար նախագծվել են կախոցի նոր տարրեր և առաջարկվել են նոր անվադողեր։

 

 

Mansory P9LM Evo 900-ի ինտերիերը հնարավոր է պատվիրել անհատապես՝ ցանկացած գունային լուծմամբ։ Լրամշակման համար կիրառվում է փափուկ կաշի և ածխապլաստիկ, ընդ որում կոմպոզիտը օգտագործվում է այն հատվածներում, որտեղ կաշին այս կամ այն պատճառով կիրառելն անհնար է։ Գնորդը կարող է ընտրել դեկորատիվ դարձակարերի, դրոշմապատկերների և այլ լուծումների տարբերակները։  Ընդամենը 10 օրինակով արտադրրվելիք մեքնենաներից յուրաքանչյուրի համար առաջարկվում են անհատական գորգեր, ինչպես նաև սրահի ձևավորմանը համահունչ անվտանգության ամրագոտիներ։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio