Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Fiat-ը վերածնել է Topolino միկրոմեքենան

06 Հուլիս 2023

Իտալական Fiat ընկերությունը նոր շունչ է հաղորդել Topolino միկրոկարին՝ վերստեղծելով այն էլեկտրական կերպարով։ Օրիգինալ մոդելը թողարկվել է 1936-1955 թվականներին։ Նոր տարբերակը պաշտոնապես դասվում է քվադրոցիկլների շարքին և հիմնականում նախատեսված է դեպի լողափ կատրավելիք ճանապարհորդությունների համար։ Չնայած կոմպակտ չափսերին, նորույթը հագեցած է բազում օրիգինալ օպցիաներով։

Ներկայացվել է Mercedes-Benz GLE Coupe-ի նարնջա-դարչնագույն տարբերակը։

04 Հուլիս 2023

Հանրհայատ լեհական Carlex Design աթելիեն ներկայացրել է վերջին սերնդի Mercedes-Benz GLE Coupe քրոսովերի երկգույնանի տարբերակը։  Ավտոմեքենան ենթարկվել է համալիր ձևափոխման՝ ներառյալ թափքն ու սրահը։ Գլխավոր առանձնահատկությունը գերմանական պրեմիում մոդելներին ոչ բնորոշ գունային գամման է, որը հիշողություններ է արթնացնում հեռավոր 1970-ականներից։

Rolls-Royce-ը կրկնել է 1913 թվականի ճանապարհորդությունը։

01 Հուլիս 2023

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը կրկնել է 1913 թվականի եվրոպական իր ճանապարհորդությունը։ Հենց Alpenfahrt անվանումը ստացած ավտովազքի արդյունքում Rolls-Royce-ը ամրագրեց աշխարհի լավագույն ավտոմեքենայի իր համբավը։ Այդ հեռավոր տարում թվով յոթ հատ Rolls-Royce Silver Ghost մոդելները հաղթահարեցին ավելի քան 2600 կիլոմետր Եվրոպայի բարձրադիր ճանապարհներով՝ ցուցադրելով ավտոմեքենայի հնարավորություններն ու տպավորիչ հուսալիությունը։

Ներկայացվել է Toyota C-HR քրոսովերի երկրորդ սերունդը։

28 Հունիս 2023

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի C-HR կոմպակտ քրոսովերը, որի անվանումը բացվում է որպես Compact High Rider։ Դրա նախագծումը իրականացրել է Toyota-ի եվրոպական ստորաբաժանումը, արտադրությունն ու իրացումը ևս կկազմակերպվի Հին Աշխարհամասում։ Ընդհանուր առմամբ նորույթի արտաքինը առանձնանում է ավելի «մաքուր» և աերոդինամիկ դիզայնով, իսկ սրահը դարձել է ավելի ընդարձակ ու ժամանակակից։ Թեպետ գները դեռևս չեն հայտարարվել, պատվերների ընդունումն սկսված է։

Մասնավոր աթելիեն ներկայացրել է Porsche 918 Spyder-ի եզակի տարբերակ։

26 Հունիս 2023

Նախորդ դարի 90-ականների կեսերին Volkswagen ընկերությունը թողարկել էր իր պատմության ամենաանսովոր մոդելներից մեկը՝ երրորդ սերնդի Polo հեչբեքի  Harlequin մոդիֆիկացիան։ Դրա գլխավոր առանձնահատկությունը միանգամից չորս գույնով ներկված թափքն էր։  Վերջերս Porsche 918 Spyder մոդելի սեփականտերերից մեկը որոշել  է իր սուպերհիբրիդը ձևավորել նմանատիպ ոճով։

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio