Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ford-ը ցուցադրել է արտաճանապարհային Mustang-ը:

17 Հուլիս 2023

Ամերիկյան Ford ընկերությունը ներկայացրել է պատմության մեջ առաջին Mustang-ը, որը նախատեսված է արտաճանպարհային ռալլիների համար։ Ford Mustang Mach-E Rally-ն այս ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, որը ադապտացվել է արտաճանապարհային պայմաններում շահագործվելու համար և կարող է հաղթահարել լուրջ խոչընդոտներ։ Անսովոր էլեկտրամոբիլի նորամուտը կայացավ Գուդվուդում՝ Արագության փառատոնի շրջանակներում։

Ներկայացված է էքսկլյուզիվ Aston Martin Valour կուպեն։

13 Հուլիս 2023

Բրիտանական Aston Martin ընկերությունը ներկայացրել է Valour սլորտային կուպեն։ Aston Martin Valour-ի թողարկումը նվիրված է մակնիշի հոբելյանին, որը 2023 թվականին նշում է իր 110-ամյակը։ Կուպեն սարքավորվում է դասական բենզինային V12 շարժիչով և մեխանիկական փոխանցումատուփով։ Նորույթի հիմքում ընկած է Vantage մոդելը, որից փոխառած են շասսին, շարժիչն ու կարկասը։ Ընդհանուր դիզայնը իրականացված է 80-ականների Vantage-ի ոճով։

Alpine-ը ներկայացրել է Ֆորմուլա 1-ին նվիրված մոդել։

12 Հուլիս 2023

Alpine A110 S Enstone Edition անվանումը ստացած մոդիֆիկացիան նվիրված է Ֆորմուլա 1-ում հանդես եկող BWT Alpine F1 Team թիմին, որի գլխամասը գտնվում է բրիտանական Էնսթոուն քաղաքում։ Պատահական չէ, որ մոդելի շնորհանդեսը տեղի  ունեցավ վերջերս կայացած Սիլվերսթոունի Գրան-պրիից առաջ։ Մեքենայի գլխավոր առանձնահատկություններից է կարբոնային տարրերի առատ կիրառությունը, որոնք արտադրվել են հենց այն նույն գործարանում, որտեղ պատրաստվում են F1-բոլիդների մասերը։

Ներկայացվել է լիովին նոր Mercedes-Benz CLE-ն։

10 Հուլիս 2023

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է նոր CLE կուպեն։ Այն կոչված է փոխարինելու C- և E-Դասի երկդռնանի մոդելները, իսկ արդեն 2024 թվականին մոդելային շարքում կհայտնվի նույնանուն կաբրիլոետը։ Փաստորեն, այպսիսով արտադրողը վերադառնում է մոդելի ակունքներին՝ CLK-ին, որն, ըստ էության ուներ նույն դիրքայնացումը շուկայում։ Կոնցեպտուալ և տեխնիկական տեսանկյունից CLE-ն նման է նոր սերնդի C- և E-Դասի ավտոմեքենաներին։ Ավելի «կրտսեր» տարբերակից այն փոխառել է շասսին ու սրահը, իսկ «ավագից»՝ էլեկտրոնային համակարգերի փաթեթը՝ MBUX համալիրով և արհեստական բանականությամբ։

Brabus-ը ներկայացրել է Rocket R սուպերկարը։

07 Հուլիս 2023

Գերմանական Brabus թյունիգային աթելիեն ներկայացրել է հզորագույն Rocket R նախագիծը՝ ստեղծված Porsche 911 Turbo S մոդելի հիման վրա։  Մեքենան ստացել է նոր աերոդինամիկ փաթեթ, տարաչափ անվասկավառակներ և ինկոնելից պատրաստված արտանետման համակարգ՝ էլեկտրոնային եղանակով կառավարվող փականներով։

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio