Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota-ն նշում է Supra մոդելի 45-ամյակը։

24 Հունիս 2023

Ճապոնական Toyota ընկերությունը Supra մոդելի 45-ամյակի կապակցությամբ կթողարկի դրա հատուկ մոդիֆիկացիա։ Պաշտամունքային այն մոդելի հոբելյանին ընդառաջ, ընկերությունը մանարամասներ է հաղորդել GR Supra կուպեի 45th Anniversary  տարբերակի մասին, որը հասանելի կլինի Հյուսիսային Ամերիկայի շուկայում։ Ընդհանուր առմամբ կարտադրվի 900 օրինակ, իսկ վաճառքները կմեկնարկեն 2023 թվականի աշնանը։

Mercedes-Benz-ը ներկայացրել է ռետրոֆուտուրիստական էլեկտրական կոնցեպտ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22 Հունիս 2023

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Vision One-Eleven անվանմամբ էլեկտրական սուպերկարը, որն առանձնանում է ռետրոֆուտուրիստական դիզայնով։ Այն հայտնի C11 մոդելի ժամանակակից տարբերակն է և, ինչպես իր նախորդը, սերիական շարունակություն չի ստանա։ Vision One-Eleven-ը սարքավորված է նորագույն սերնդի մարտկոցով, երկու էլեկտրական շարժիչով՝ սռնային մագնիսային հոսքով։ Դրանք ավելի փոքր և թեթև են, քան ավանդական էլեկտրական շարժիչները, ինչը թույլ է տալիս ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել ավտոմեքենայի կառուցվածքին։

Դևիդ Բեքհեմը ներկայացրել է Maserati Fuoriserie Essentials նախագիծը։

20 Հունիս 2023

Բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, որը կարիերայի ավարտից հետո դարձել է հյուսիսամերիկյան MLS լիգայում հանդես եկող Inter Miami CF ակումբի սեփականատեր և Maserati ապրանքանշանի դեսպան, որոշել է փորձել իր ուժերը նաև դիզայնում։  Fuoriserie DB Essentials հավաքածուն, որը ստեղծվել է ֆուտբոլիստի և Maserati-ի անհատականացման գործարանային Fuoriserie ծրագրի մասնագետների համատեղ ջանքերով, ներառում է երկու էքսկլյուզիվ ավտոմեքենա՝ MC20 կուպեն և Grecale քրոսովերը։

Renault-ն ներկայացրել է նոր կուպեատիպ քրոսովեր (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19 Հունիս 2023

Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Rafale անվանումը ստացած նոր դինամիկ քրոսովերը։  1934 թվականին թողարկված մրցարշավային ինքնաթիռի պատվին իր անվանումը ստացած մեքենայի շնորհանդեսը կայացավ Լը-Բուրժեի ավիասալոնի շրջանակներում։ Rafale-ը մակնիշի գլխավոր դիզայներ՝ Ժիլ Վիդալի նախագծած առաջին մոդելն է և կոչված է չափորոշիչ ծառայել Renault-ի ապագա նորույթների համար։

Իտալական Aehra ստարտափը ներկայացրել է իր առաջին սեդանը։

16 Հունիս 2023

Իտալական Aehra ընկերությունը ներկայացրել է մոդելային շարքի առաջին էլեկտրական սեդանը։ Սա մակնիշի երկրորդ մոդելն է, որին նախրոդել էր ուլտրապրեմիում սեգմենտի Aehra SUV ամենագնացը։ Երկու կոնցեպտներն էլ նախագծել է Lamborghini-ի նախկին գլխավոր դիզայներ Ֆիլիպո Պերինին, որը նաև գլխավորում է Genesis-ի ոճային կենտրոնը Եվրոպայում։ Ակնկալվում է, որ մեքենաները շուկա կհանվեն 2026 թվականին և կթողարկվեն տարեկան 25000 օրինակով և նվազագույնը 150000 դոլար արժեքով։

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio