ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Bentley-ն ներկայացրել է իր ամենահաջողակ մրցարշավային ավտոմեքենայի կրկնօրինակը։
28 Հուլիս 2023
Բրիտանական Bentley ընկերությունը շուկա կհանի նախապատերազմյան Speed Six մոդելի 12 ճշգրիտ կրկնօրինակները։ Bentley Speed Six նոր նախատիպը ներկայացվել է Գուդվուդի Արագության փառատոնի շրջանակներում։ Speed Six-ը ժամանակին թողարկվող 6½ Litre մոդելի սպորտային մոդիֆիկացիան է, որը 1929 և 1930 թվականներին հաղթել է «ԼըՄանի 24 ժամ» մրցարշավում։ Կրկնօրինակները կստեղծվեն օրիգինալ գծագրերի և այն ժամանակվա ինժեներների գրառումների հիման վրա, ինչպես նաև պահպանված օրինակների 3D-սքանավորման կիրառմամբ։
Օրիգինալ մրցարշավային Bentley Speed Six-ը 6½ Litre մոդելից առանձնանում էր ավելի կարճ անվային բազայով և սարքավորված էր ստանդարտ 180-ից մինչև 200 ձիաուժ հզորացված վեցգլանանի շարային շարժիչով։ Մինչև մեր օրերը պահպանվել է Speed Six-ի երկու օրինակ՝ մրցարշվայինը և ճանապարհայինը՝ GU409 շասսիի համարով։ Ընկերության ինժեներերը հենց դա են օգտագործել շասսիի և շարժիչի կարգավորումները վերականգնելու համար։
Ինչպես հաղորդում է Bentley-ի մամլո ծառայությունը, կրկնօրինակի արտադրությունը պահանջել է շուրջ 10 ամիս ձեռքի աշխատանք։ Նոր 6,5-լիտրանոց շարժիչի համաև պատրաստվել է ավելի քան վեց հարյուր մաս։ Դինամիկ ստենդի վրա փորձարկումներից հետո պարզ դարձավ, որ այն զարգացնում է 205 ձիաուժ հզորություն։
Արագության փառատոնի շրջանակներում հանրությանը ներկայացվեց ռեսուրսային և դինամիկ փորձարկումների համար նախատաեված օրինակը, իսկ գնորդների համար նախատեսված ընդամենը 12 օրինակների, որոնք, ի դեպ, բոլորն էլ արդեն վաճառված են, արտադրությունը կմեկնարկի 2023 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2025-ին։ Նախնական գնահատականներով յուրաքանչյուր օրինակի արժեքը կազմում է մոտավորապես 1,5 միլիոն ֆունթ սթերլինգ, թեպետ ստույգ արժեքը այդպես էլ չի բացահատվում։