Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դասական Mustang-ը վերածել են ռեստոմոդ-սլիփերի
24 Հուլիս 2023

Velocity Modern Classics թյունինգային աթելիեն ներկայացրել է իր նոր նախագիծը, որի հիմքում ընկած է շատերի կողմից սիրված դասական Ford Mustang մոդելը։ Նոր Velocity Mustang Fastback ավտոմեքենան արտաքանպես չի մատնում իր ահռելի պոտենցիալը, որը ստեղծում են նոր ագրեգատներն ու ավելի հարմարավետ սրահը։

 

 

Ռեստոմոդի ստեղծման ընթացքում օրիգինալ Mustang-ը տեղափոխվել է  Roadster Shop  ընկերության նախագծած Mustang SPEC շասսիի վրա, որը ներառում է ուժեղացված ղեկային կառավարում, լայնակի կայունացման առջևի կայունացուցիչներ և առջևի անկախ կախոց, ինչը հարմարեցնում է ավտոմեքենան երթևեկության ժամանակակից պայմաններին և չափորոշիչներին։ Թյուներները տեղադրել են նաև հետևի քառալծակ կախոց և Fox քոյլովերներ՝ ինչպես առջևից, այդպես էլ հետևից, փոխարինվել է նաև հետևի սռնին, ավելացել են 17-դյույմանոց թեթևաձույլ սկավառակները՝ Continental Extreme Contact Sport 02 անվադողերով։

 

 

Թափքը ծածկված է BASF Glasurit ներկով, իսկ կապոտին ավելացվել են օդափոխման անցքերը, գաբարիտային լույսերը, իրականացվել է լրացուցիչ քրոմապատում։ Բացի այդ, ամբողջովին թարմացվել են լուսարձակները, որոնք թե առջևից, թե հետևից այժմ աշխատում են լուսադիոդային տեխնոլոգիայով։ Կապոտի տակ տեղադրվել է 5-լիտրանոց մթնոլորոտային V8 Ford Coyote շարժիչը, որը զարգացնում է 460 ձիաուժ հզորություն և 569 Նմ ոլորող մոմենտ։ Ըստ պատվիրատուի ցանկության, մեքենան կարող է սարքավորվել կամ 10-աստիճան ավտոմատ, կամ էլ՝ 6-աստիճան մեխանիկական Т-56 փոխանցումատուփով։

 

 

Արտանետման Borla համակարգը նպաստում է V8 շարժիչի աշխատանքին, իսկ արգելակման արդյունավետության համար պատասխանատու են քառագլան Baer ենթակիրները և 11-դյույմանոց սկավառակները։ Սրահում տեղադրված են նոր նստատեղեր, հետևում՝ նոր բազմոց։ Ինտերիերում ուշադրություն են գրավում ալկանտարայով լրամշակված առաստաղը, յուրահատուկ գորգը, ինչպես նաև ռետրո ոճով իրականացված սարքավորումների վահանակը։ Ուղևորները կարող են նաև օգտվել ձայնամեկուսացման Dynamat համակարգից, օդափոխման Vintage Air համակարգից, ինչպես նաև Focal բարձրախոսներով և սաբվուֆերով սարքավորված RetroSound աուդիոհամակարգից։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio