ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել են Mercedes-Benz GLC-ի AMG տարբերակները։
19 Հուլիս 2023
Գերմանական ընկերությունը ներկայացրել է GLC մոդելի AMG հզորագույն տարբերակները։ Այս պահին մանրամասներ են հաղորդվում երկու մոդիֆիկացիաների մասին՝ Mercedes-AMG GLC 43 փափուկ հիբրիդը՝ 421 ձիաուժ հզորությամբ և GLC 63 SE Performance-ը, որի բենզաէլեկտրական արգրեգատը զարգացնում է 680 ձիաուժ հզորություն։ Երկու տարբերակներն էլ հասանելի կլինեն հատուկ Еdition 1 կատարմամբ։
Սկզբնական Mercedes-AMG GLC 43-ը սարքավորված է ստարտեր-գեներատորով և տուրբոշարժիչով, որտեղ մղումը իրականացվում է էլեկտրական համակարգի օգնությամբ։ Հայտարարվում է, որ ագրեգատի հզորությունը կազմում է 421 ձիաուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 500 Նմ։ Էլեկտրական հավելումը թույլ է տալիս կարճաժամկետ մեծացնել հզորությունը լրացուցիչ 14 ձիաուժով։
Այս մոդիֆիկացիան սարքավորվում է իննաստիճան ավտոմատ փոխանցումատուփով և լիաքարշ համակարգով, ընդ որում քարշուժը սռնիների միջև բաշխված է 31:69 համամասնությամբ հետևի անիվների օգտին։ Տեղից մինչև 100 կմ/ժ արագացման համար Mercedes-AMG GLC 43-ին ամհրաժեշտ է 4,8 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ ցուցանիշով։
Առավել հզոր է Mercedes-AMG GLC 63 S E Performance մոդիֆիկացիան։ Սա լիարժեք հիբրիդ է, որի ուժային ագրեգատը բաղկացած է 476 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչից և հետևի սռնիին տեղադրված 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից, որն իր հերթին սնուցվում է 6,1 կՎտժ տարողությամբ մարտկոցից։ Այս գերհզոր ագրեգատի շնորհիվ զրոյից մինչև 100 կմ/ժ արագացումը տեղի է ունենում ընդամենը 3,5 վայրկյանում։
Այս մոդիֆիկացիայի քարշուժը որպես ստանդարտ հավասարապես բաշխվում է առջևի և հետևի սռնիների միջև, սակայան հիբրիդային համակարգի շնորհիվ կարելի է վերաբաշխել այն՝ ամբողջովին փոխանցելով հետևի անիվներին։ GLC 63 S E Performance-ի առավելագույն արագությունը կազմում է 265 կմ/ժ, իսկ միայն էլեկտրականությամբ այն կարող հաղթահարել մինչև 12 կմ։
Ինչ վերաբերում է սարքավորւմներին, ապա GLC-ի երկու AMG-տարբերակների համար էլ հասանելի են ադապտիվ մեղմիչները և հետևի անիվների կառավարումը։ Բացի այդ, GLC 63 S E Performance-ը սարքավորվում է ակտիվ կայունացուցիչներով։ Որպես օպցիա կառաջարկվեն վեցմխոցանի ենթակիրներով արգելակներ։ Արտադրողը դեռևս տվյալներ չի հաղրոդւոմ մեքենաների արժեքի և վաճառքի մեկնարկի մասին։ Ակնկալվում է, որ AMG մոդիֆիկացիա կստանա նաև GLC Coupe-ն, բայց դա տեղի կունենա նվազագույնը մեկ տարի անց։