ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Formula E առաջնության մեկնարկից առաջ բոլիդը մրցեց իսկական հեպարդի հետ:
29 Նոյեմբեր 2017
Ի վերջո՝ ո՞վ է ավելի արագ՝ աշխարհում ամենաարագը համարվող կենդանի էակը, թե գերարդիական լուծումներով հարուստ ավտոմեքենան: Սա պարզելու համար դժվար էր գտնել ավելի սազական վայր, քան Հարավային Աֆրիկան է:
Հարկ է նշել, որ իր մկանուտ ու ուժեղ մարմնի մկանները լարելով՝ հեպարդը կարող է զարգացնել մինչև 115կմ/ժ արագություն, ինչը գրեթե կրկնակի պակաս է Ֆորմուլա E բոլիդի արագությունից, սակայն միևնույն ժամանակ դրանք երկուսն էլ ունեն մի ընդհանուր գիծ, այն է՝ 0-ից 100 կմ/ժ արագությունը զրագացնում են մոտավորապես 3 վայրկյանում:
Թե ինչ ստացվեց իրականում և ով հաղթող դուրս եկավ այս հակամարտությունում, կիմանաք տեսանյութից:
Իսկ մենք ուրախ ենք հայտնել ձեզ, որ 2017-2018 թթ Ֆորմուլա E առաջնությունն ամբողջովին կլուսաբանվի մեր կայքի կողմից Հայաստանում Michelin ապրանքանշանի միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ «Վիտես» ընկերության հետ համագործակցության շնորհիվ:
Հիշեցնենք, որ Michelin-ը հանդիսանում է Ֆորմուլա E առաջնության անվադողերի միակ բացառիկ մատակարարը, իսկ մրցաշրջանի առաջին փուլը կկայանա դեկտեմեբրի 2-ին և 3-ին Հոնգկոնգում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: