Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infiniti-ն բացահայտում է QX50 քրոսովերի նոր սերունդը
28 Նոյեմբեր 2017

Infiniti ընկերությունը, չսպասելով մոտ օրերս Լոս-Անջելեսում բացող ավտnսրահի մեկնարկին, ցուցադրեց նոր QX50 քրոսովերի առաջին պատկերները: Ակնկալվում է, որ ավտոմեքենան իր ողջ հմայքով և տեխնիկական բոլոր մասնագրերով լայն հանրությանը կներկայացվի դեկտեմբերի 1-10-ը Կալիֆորնիայում անցկացվող ավանդական մոթորշոուի ժամանակ: Սակայն մի կարևոր հանգամանք արդեն ակնհայտ է՝ նոր ամենագնացը արտաքինից չափազանց նման է մինչ այդ Դեթրոյթում ցուցադրված  QX50 Concept-ին: 

Կառուցված լիենլով նոր հենահարթակի վրա՝ այն ունի 4,69 մ երկարություն, 1,90 մ լայնություն, 1,68մ բարձրություն և 2,80մ անվային բազա: Այս ցուցանիշներով նոր QX50-ը մոտ է կանգնած Audi Q5 մոդելին: Infiniti ընկերությունն առանձնակի շեշտում է, որ ավտոմեքենայի թափքը նախորդ սերնդի համեմատ կոշտացել է 23%-ով:

Ինչ վերաբերում է շարժիչին, ապա QX50-ը առաջին սերիական ավտոմեքենան է, որի վրա կտեղադրվի սեղման փոփոխական աստիճանով VC-T ագրեգատը: Այն առաջին անգամ հանրությանը ներկայացվել էր 2016թ. Խոսքը 2-լիտրանոց քառագլան տուրբո շարժիչի մասին է, որ զարգացնում է 272 ձ.ուժ հզորություն և 380 Նմ ոլորող մոմենտ: Այս նորարարական տեխնոլոգիայի աշխատանքը ներկայացված է ստորև բերված տեսանյությում: 


Ենթադրվում է, որ լայն սպառողին QX50-ը կառաջարկվի նաև դիզելային տուրբոշարժիչով, որը, սարքավորվելով CVT փոխանցումատուփով, թույլ կտա առջևի քարշակմամբ մոդելին 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 6,7 վայրկյանում, իսկ լիաքարշ տարբերակը նույն արագությանը կարող է հասնել 6,3 վայրկյանում: Մոդելի առավելագույն արագությունը սահմանափակված է 230 կմ/ժ մակարդակով:

Այլ տվայլների հետ մեկտեղ Infiniti-ն հայտարարում է, որ նոր մոդելի բեռնախցիկի ծավալը կկազմի 895 լիտր՝ մինչև 1699 լիտր մեծացնելու հնարավորությամբ, իսկ հիմնական շեշտը դրված է գերժամանակակից զանազան տեխնոլոգաիների վրա: Վերջինների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում Nissan-ի մշակած Pro-Pilot ինքնավար համակարգը, որն ինքնուրույն կառավարում է արագությունը, արգելակումը և ղեկային համակարգը՝ ճանապարհի մեկ շարքով շարժվելու ժամանակ:

Infiniti-ն դեռևս չի հայտարարել, թե երբ կսկսվի նոր  QX50-ի սերիական արտադրությունը, սակայն կարելի է ենթադրել, որ դա կլինի հաջորդ տարվա երկրորդ կեսից: Ավելի մանարամասն այդ մասին կհաղորդվի Լոս-Անջելեսի ավտոսրահի ընթացքում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio