ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացված են նոր Mercedes CLS մոդելի լուսանկարներն ու տեսանյութը
01 Դեկտեմբեր 2017
Ի հավելումն մի քանի օր առաջ հայտնի դարձած լուսանկարների այսօր հրապարակվել է նաև նոր Mercedes CLS (2018) մոդելի մասին պատմող տեսանյութը: Ավտոմեքենայի արտաքինը ոգեշնչված է GT Concept անվանումն ստացած նախատիպով, որը ցուցադրվել էր այս տարվա մարտին կայացած Ժնևի ավտոսրահում:
Նորույթի համար առաջարկվում է երեք շարժիչներից բաղկացած 6 գլանով ագրեգատների շարք, որոնցից երկուսը դիզելային՝ համապատասխանաբար 286 ձ.ուժ և 340 ձ.ուժ հզորությամբ, և մեկը բենզինային՝ 367 ձ.ուժ հզորությամբ: Բենզինային տարբերակն առաջին անգամ Mercedes-ի պատմության ընթացքում սարքավորովելու է «EQ Boost» համակարգով: Այս հատուկ փոխակերպիչն ապահովում է լրացուցիչ 22 ձ.ուժ հզորություն և 250 Նմ ոլորող մոմենտ, ինչի շնորհիվ ավտոմեքենայի 0-ից 100 կմ/ժ թափառքը իրականացվում է ընդամենը 4,8 վայրկյանում:
Նոր կուպեի համար որպես ստանդարտ առաջարկվում են 18-դյույմանոց թեթևաձույլ անվահեծերը, սրահի բացառիկ լուսավորությունը՝ ներառյալ օդափախման անցքերի լուսավորումը, 12,3-դյույմ անկյունագծով սեսնորային կրկնակի էկրանը և անվտանգության բազում համակարգեր, որոնց թվում է ինքնուրույն վթարային արգելակման համակարգը, երթևեկության շարքի պահպանման համակարգը և նույնիսկ «Pre Safe» հատուկ ձայնային պաշտպանիչ համակարգը, որն ակտիվանում է բախման վտանգի պահին և թույլ է տալիս պաշտպանել մարդու լսողությունը վթարի ժամանակ առաջացող աղմուկի ազդեցությունից: Այս ամենին հավելվում են նաև խիտ հոսքում կամ խցանումների մեջ կիրառվող ավտոնոմ վարման համակարգն ու «Air Body Control» պնևմատիկ կախոցը:
Ավտոմեքենայի սերիական արտադրությունն ու վաճառքը կմեկնարկեն արդեն 2018թ. մարտից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: