ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lamborghini Urus՝ նույնքան արագ, որքան Huracan-ը:
29 Նոյեմբեր 2017
Lamborghini ընկերությունը նախապատրաստվում է իր առաջին SUV ամենագնացի նորամուտին, որի հետ իտալացի արտադրողը մեծ հույսեր է կապում՝ առաջին հերթին վաճառքների ծավալը մեծացնելու առումով: Այսօր հայտնի է արդեն, որ ավտոմեքենան իրոք չափազնաց հզոր և սպորտային արտաքին ունի և համալրվելու է 650 ձ.ուժ հզորությամբ V8 կրկնակի տուրբոմղիչով շարժիչով:
Սակայն, ինչպես հաղորդում են ամերիկյան Automobile Magazine հանդեսի լրագրողները՝ Urus-ը իրոք նոր խոսք է ասելու այս դասի ավտոմեքենաների ոլորտում: Խոսքն առաջին հերթին ցնցող դինամիկ տվյալների մասին է, որոնք թույլ են տալիս ավտոմեքենային 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 3,7 վայրկյանում:
Սակայն, սա պաշտոնական տվյալներն են: Փորձարկումների ժամանակ ավտոմեքենան կարող է լինել էլ ավելի արագ՝ նույն ցուցանիշը գրանցելով 3,35 վայրկյանում:
Չնայած իր հզոր V8 շարժիչի, ինտեգրված փոխանցումատուփի և ամենագնացին բնորոշ թափքի՝ ավտոմեքենայի ընդահնուր զանգվածը չի գերազանցում երկու տոննան, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 300 կմ/ժ-ը:
Ավելին, Urus-ը նույնքան արագ կարող է լինել, որքան հանրահայտ Huracan-ը Նարդո մրցուղում: Սա, իրոք, չտեսնված ցուցանիշ կարող է լինել ամենագնացի համար: Մանրամասն տվյալները հայտնի կդառնան շատ շուտով, երբ այս «գազանը» պաշտոնապես կներկայացվի հանրությանը:
Իսկ մինչ այդ, կարող եք դիտել, թե ինչպես է ավտոմեքենան աշխատում Lamborghini Urus ամենագնացի Corsa ռեժիմը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: