Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էլեկտրամոբիլների տարածման հեռանկարները Հայաստանում

14 Նոյեմբեր 2017

«Հայ-ամերիկյան բարեկամություն» ՀԿ-ի գրասենյակում «Ավտոպլյուս» վերլուծական գործակալության ինֆորմացիոն աջակցությամբ կայացավ Էլեկտրամոբիլների տարածման համար առկա պայմանները և զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով առաջին կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցեցին խնդրին առնչվող տարբեր ոլորտների, այդ թվում պետական մարմինների, ՀԷՑ-ի և պաշտոնական ավտոդիլերների ներկայացուցիչներ։

2019 Corvette ZR1 սուպերկարը վերադառնում է

13 Նոյեմբեր 2017

Chevrolet-ն այսօր ներկայացրեց 2019 Corvette ZR1 ավտոմեքենան, որն առավելագույն մակարդակի է հասցնում Corvette շարքի ավանդույթները՝ ներառելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները այս մոդելի արտադրության ողջ պատմության մեջ:  «Ես երբեք նման Corvette չեմ վարել, և կարելի է ասել, որ ոչ մեկն էլ չի վարել, քանի որ այսպիսի ավտոմեքենա երբևէ չի էլ եղել»,- շնորհանդեսի ընթացքում ասաց Մարկ Ռոյսը, արադրանքի գլոբալ զարգացման գծով գործադիր փոխտնօրենը: 

Ներկայացվել է նոր Nissan Pathfinder 2017-ը

11 Նոյեմբեր 2017

Nissan Pathfinder-ի նոր փոփոխված տարբերակը, արդեն հասանելի է հայաստանյան ավտոսիրողին՝ Nissan ընկերության ավտոսրահում: Այս լիաքարշ արտաճանապարհայինը ստացել է նոր շունչ նորաոճ դիզայնի, ամբողջությամբ արդիականացված շարժիչի և առաջարկվող լրացուցիչ ծառայությունների շնորհիվ:

GM կոնցերնը ներկայացրեց ջրածնով աշխատող ինքնավար բեռնատար շասսին՝ SURUS-ը

09 Նոյեմբեր 2017

General Motors ընկերությունը ցուցադրեց SURUS ինքնավար բեռնատար շասսիի կոնցեպտը, որի վրա տեղադրված է  վառելիքային բջիջների վերջին սերնդի Hydrotec համակարգը: Ինչպես հաղորդում են ընկերությունից՝ SURUS-ը «կօգնի լուծել ամենաբարդ տրանսպորտային խնդիրները, որոնք կարող են առաջանալ տարերային աղետների հետևանքով, գլոբալ ռազմական բախումների արդյունքում կամ պարզապես դժվարանցանելի լոգիստիկ միջավայրի պատճառով»:

Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի այցը «Ֆորա Պրեմիում» ընկերություն

09 Նոյեմբեր 2017

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարանի անդամ, Հայաստանում և Վրաստանում առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատար պարոն Մարկ Փրիթչարդն Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան տիկին Էլիսոն Չիկի և դեսպանության առևտրի հարցերով պատասխանատու պարոն Արտաշես Դավթյանի հետ միասին այցելեցին Հայաստանում բրիտանական լեգենդար Յագուար Լենդ Ռովեր ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահ: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio