Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լոս Անջելեսում BMW-ն ներկայացրեց i8Roadster մոդելը
30 Նոյեմբեր 2017

i8Spyder կոնցեպտի ներկայացումից հինգ տարի անց և i8Coupé մոդելի թողարկումից չորս տարի հետո BMW-ն Լոս-Անջելեսում մեկնարկած ավտոսրահում ցուցադրեց նաև նոր հիբրիդային կուպեն՝ i8Roadster-ը: Ծալվող տանիքով տարբերակը զրկվել է երկրորդ շարքի նստատեղերից և ստացել այնպիսի ծածկ, որն ունակ է հավաքվել 15 վայրկյանում, երբ ավտոմեքենան ընդանում է մինչև 50 կմ/ժ արագությամբ:  

Roadster-ը սարքավորված է դեպի կողք բացվող և մեծ թռչունի թևեր հիշեցնող դռներով: Դիպամակու շրջանակը, ինչպես նաև i8-ի թափքի զգալի մասը պատրաստված է կարբոնային մանրաթելով ուժեղացված հատուկ պոլիմերից, ինչի հաշվին այս տարբերակը շուրջ 60 կգ ավելի թեթև է փակ տանիքով մոդելի համեմատ: Թե ինչպես է հավաքվել i8Roadster-ը, կարող եք տեսնել BMW-ի պաշտոնական տեսանյությում: 


Նոր ռոդսթերը ժառանգել է կուպեի բոլոր լավագույն կողմերը, միևնույն ժամանակ ենթարկվելով մի շարք կատարելագործումների: Մարտկոցի տարողունակությունը մեծացել է, ավելացել է նաև առջևի անիվներին միացրած էլեկտրական շարժիչի հզորությունը, որը 131 ձ.ուժ-ից հասցվել է մինչև 143 ձ.ուժ: Մեկուկես լիտր ծավալով տուրբո շարժիչը նույնն է՝ 231 ձ.ուժ, ինչը թույլ է տալիս զարգացնել ընդհանուր 374 ձ.ուժ հզորություն: Ըստ արտադրողի փորձարկումների 0-ից 100 կմ/ժ արագությունը BMW i8 Roadster-ը զարգացնում է 4,6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ ցուցանիշով: 

Ըստ NEDC չափորոշիչների նորացված BMW i8 Coupé-ն կարող է միայն էլեկտրական ռեժիմում անցնել 55 կմ, ինչը 20 կմ-ով ավել է, քան նախկինում: Դրան մոտ է նաև Roadster-ի ցուցանիշը՝ 53 կմ: Ստանդարտ ռեժիմում վարելիս՝ էլեկտրական շարժիչը թույլ  է տալիս զարգացնել 70-ից 105 կմ/ժ արագություն, իսկ eDrive ռեժիմում այն կարող է հասնել մինչև 120 կմ/ժ: Roadster-ի վառելիքի միջին ծախսը կազմում է 1,9լ/100կմ, իսկ CO2 արտանետումների մակարդակը՝  46գ/կմ:

Ստորև բերված տեսանյութն ավելի լայն պատկերացում կտա BMW-ի նոր մոդելի մասին, որին շատերը դիտարկում են, որպես բոլորովին վերջերս ներկայացվցած Tesla Roadster-ի հիմնական մրցակից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio