ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համացանցում հայտնվել են նոր Mercedes-Benz G-դասի լուսանկարները:
08 Հունվար 2018
Վաղուց հայտնի է, որ պաշտամունքային Mercedes-Benz G-դասի նոր տարբերակը պետք է առաջին անգամ ցուցադրվի Դեթրոյթի Ավտոսրահում, սակայն համացանցում արդեն իսկ հայտնվել է ավտոմեքենայի մի քանի լուսանկար, որոնք, ըստ ամենայնի, կարելի է համարել պաշտոնական:
Սակայն սրան զուգահեռ Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է կամուֆլյաժ ներկվածքով ավտոմեքենայի մի քանի այլ պատկեր՝ բացահայտելով նաև ամենագնացի որոշ բնութագրեր: Այսպես, օրինակ, նոր տարբերակի լուսածերպն աճել է 6 մմ-ով՝ հասնելով մինչև 241 մմ, իսկ հաղթահարվող ջրային խոչընդոտի խորությունը հասցվել է 70 սմ, ինչը նախոսր սերնդի համեմատ ավել է 10 մմ-ով:
Նոր G-դասի ուղեմուտքի անկյունը կկազմի 30 աստիճան, իսկ վայրէջքինը՝ 31 աստիճան: Mercedes-Benz-ում հավելում են, որ աստիճանաձև շրջանակի հիման վրա կառուցված նոր G-դասը կհամալրվի 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով և հատուկ էլեկտրոնային G-Mode ռեժիմով: Այն կմիանա, երբ կբլոկավորվեն բոլոր երեք դիֆերենցիալները և իջեցնող փոխանցման ակտիվացման դեպքում: Նոր G-դասի ինտերիերը իրականացված կլինի Mercedes-ի ընթացիկ մոդելների (E և S դասեր) ոճով:
Բոլոր մանրամասները կհրապարակենք հունվարի 13-ից հետո, երբ կբացվի Դեթրոյթի Ավտոսրահը:
Ստորև կարող եք տեսնել նաև նոր G-դասի ամենագնացի պաշտոնական թիզերը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: