Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infiniti ընկերությունը ցուցադրեց նոր մոդելների նախատիպի առաջին ամբողջական պատկերները
04 Հունվար 2018

Q Inspiration անվանումն ստացած կոնցեպտուալ սեդանը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ ոճային ուղվածություն կստանան ճապոնական պրեմիում դասի ապրանքանշանի հաջորդ մոդելները: Նախատիպի ֆիզիկական օրինակի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հունավրի կեսին Դեթրոյթում կայանալիք ավտոսրահի շրջանակներում: 

Սա Infiniti-ի առաջին նախատիպն է, որը նախագծվել է ընկերության նոր գլխավոր դիզայների՝ Քարիմ Հաբիբի ղեկավարությամբ, որը մինչ այդ նույն պաշտոնն էր զբաղեցնում BMW-ում: «Մենք ձգտում ենք հասցնել սեդանի ավանդական կառուցվածքը դրա էվոլյուցիոն նոր մակարդակին», - շեշտում է Հաբիբը: «Q Inspiration-ն առաջարկում է այլընտրանքային լուծումներ. մի կառուցվածք, որն ավելի շրջահոսելի կլինի արտաքինից և կունենա անհավանկանորեն երկար և հավասարակշռված սրահ: Փորձարկելով նոր համամասնությունները սեդանների պահպանողական սեգմետում՝ Q Inspiration-ն աչքի է ընկնում կարճ կապոտով և սովորականից երկար թափքով, ինչն իր հերթին ապահովում է սրահի հարմարավետությունն ու ընդարձակությունը:»

Q Inspiration կոնցեպտի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Նախկինում ենթադրվում էր, որ այն կարող է լինել Infiniti-ի էլեկտրական մոդելի նախատիպը, որի մասին ընկերությունը հայտարարել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերին: Հայտնի է, որ այդ ավտոմեքենայի համար նախագծվում է բոլորովին նոր շասսի, որը ոչ մի առնչություն չունի նորագույն սերնդի Nissan Leaf-ի հենահարթակի հետ: 

Սպասվում է, որ առաջին ամբողջովին էլեկտրական Infiniti-ի սերիական արտադրությունը կսկսվի արդեն 2019 թ: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ այն կարող է ստանալ արտադրական Q45 ցուցիչը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio