ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volkswagen-ի ստորաբաժանումը ներկայացրեց 6 տեղանի էլեկտրական շաթլը՝ 300 կմ ընթացքի պաշարով
26 Դեկտեմբեր 2017
Եթե դեռ չեք լսել Moia-ի մասին, ապա դա Բերլինում հիմնադրված և 100%-ով Volkswagen-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող ստարտափ է, որը մասնագիատացած է շարժունակությանն առնչվող տեխնոլոգիաների զարգացման և մշակման ոլորտում: Դեկտեմբերին այն ցուցադրեց համատեղ օգտագործման համար նախատեսված կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է վեց մեծահասակի համար նախատեսված էլեկտրական ֆուրգոն: Դրա նախագծումն իրականացվել է Volkswagen Commercial Vehicles ստորաբաժանման հետ համատեղ և տևել է մոտավորապես տասը ամիս:
Այս կոնցեպցիայի հիմնական նպատակը մեծ քաղաքաներում խցանումների քանակը նվազեցնելն է: Moia-ն ներկայացվեց Բերլինում անցկացված Tech Crunch 2017 միջոցառման ժամանակ՝ բարձրաձայնելով հավակնոտ կարգախոս. «Ճանապարհից դուրս մղենք մեկ միլիոն ավտոմեքենա»: Սրան հասնելու համար անհրաժեշտ կլինի բազում մարդկանց համոզել՝ հրաժարվել սեփական ավտոմեքենաներից և օգտվել ընդհանուր շահագործման համար նախատեսված փոխադրամիջոցներից:
Ի տարբերություն նմանատիպ շատ այլ նախագծերի, Moia-ն կհայտնվի իրական ճանապարհներին արդեն հաջորդ տարվա վերջում: Ամբողջական մասնագրերի մանրամասնությունները դեռևս հայտնի չեն, սակայն հայտարարվում է, որ ավտոմեքենան հնարավորություն կունենա մեկ լիցքավորումով հաղթահարել շուրջ 300 կմ, ինչը հաշվարկվել է համեմատաբար նոր և ավելի ճշգրիտ մեթոդաբանության հիման վրա՝ Worldwide Harmonized Light Vehicles Test Procedure (Թեթև ավտոմեքենաների աշխարհով մեկ միասնական փորձարկման գործընթաց, WLTP): Հայտնի է նաև, որ ամբողջովին դատարկ մարտկոցը կարելի է լիցքավորել 80%-ով ընդամենը կես ժամում:
Ավտոմեքենայի սրահում ուղևորներին սպասում են բազմաթիվ USB-միակցումներ, ճկուն անհատական լուսավորություն, Wi-Fi հասանելիության կետ: Հանրությանն առաջարկվում է բեռնել հատուկ բջջային հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի հաշվարկել նախատեսվելիք ուղևորության արժեքը, ամրագրել նստատեղ և վճարել դրա համար: Արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա հիմնված բարդ ալգորիթմը կխղմբավորի ուղևորներին այնպես, որպեսզի ապահովվի յուրաքանչյուր ուղևորության օպտիմալ տևողությունն ու արժեքը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: