Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tesla Cybertruck` զրահապատ պիքապի շնորհանդեսը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24 Նոյեմբեր 2019

ԱՄՆ-ում կայացավ Tesla ապրանքանշանի առաջին պիքապի շնորհանդեսը: Մեքենան արմատապես տարբերվում է ամերիկյան շուկայում մեծ տարածում գտած այնպիսի մոդելներից, ինչպիսին է, օրինակ, Ford F-150-ը: Նոր Tesla-ն ստացել է անսովոր դիզայնով թափք, որը պատրաստված է SpaceX տիեզերանավերում կիրառվող նյութերից, ինչպես նաև առանձնանում է տպավորիչ դինամիկ բնութագրերով:

Hyundai-ը ներկայացրել է ապագայի քրոսովերը:

23 Նոյեմբեր 2019

Հարավկորեական Hyundai ընկերությունը Լոս-Անջելեսի ավտոսրահ էր բերել կոնցեպտուալ Vision T քրոսովերը, որը առանձնանում է անսովոր լուսարձակներով: Այն կոչված է ցուցադրել, թե ինչպիսին կլինեն ապրանքանշանի ավտոմեքենաները ոչ հեռու ապագայում: 

Mercedes-Maybach GLS` շքեղության նոր չափորոշիչ:

22 Նոյեմբեր 2019

Mercedes-Maybach ապրանքանշանը մտնում է լյուքս դասի ամենագնացների սեգմենտ՝ մի փոքր ուշացումով  միանալով Rolls-Royce-ին և Bentley-ին: Սակայն այդ մուտքը իրոք տպավորիչ է: Mercedes-Maybach GLS մոդելը կստանա 600 ցուցիչը և ֆիրմային 4Matic բնութագրիչը: Ամենագնացի վաճառքները կմեկնարկեն 2020 թվականի երկրորդ կեսին: Հայտնի է, որ մոդլեի համար պահված է նաև 680 ցուցիչը, սակայն այդ մոդիֆիկացիայի մասին դեռևս ոչ-մի բան հայտնի չէ: Մեքենայի վերջնական արժեքը հայտնի կդառնա վաճառքի մեկնարկից առաջ:  

Ներկայացվել է առաջին էլեկտրական Lexus-ը:

21 Նոյեմբեր 2019

Չինական Գուանչժոու քաղաքում ընթացող ավտոսրահի շրջանակներում կայացել է  Lexus մակնիշի առաջին սերիական էլեկտրամոբիլի պաշտոնական շնորհանդեսը: Զրոյական արտանետումներով քրոսովերը, որը կառուցված է UX մոդելի հիման վրա, արդեն մյուս տարի վաճառքի կհանվի Չինստանում և Եվրոպայում, իսկ 2021 թվականից՝ նաև Ճապոնիայում: Այդ շուկաներում մոդելը կկրի UX 300e անվանումը:

Ford-ը ներկայացրել է Mustang-ի ոճով նախագծված էլեկտրական քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17 Նոյեմբեր 2019

Ամերիկյան Ford ընկերությունը Լոս-Անջելեսում ներկայացրել է Mustang ընտանիքը համալրած նոր մոդել՝ ամբողջովին էլեկտրական Mach-E կուպեատիպ քրոսովերը: Հատկանշական է, որ հետևի քարշակմամբ բազային մոդելը սպառողներին կառաջարկվի 43 հազար դոլարով, ինչը պակաս է, քան մոտակա մրցակցի՝ Tesla Model Y մոդելի գինը (47 հազար ԱՄՆ դոլար):  

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio