Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է առաջին էլեկտրական Lexus-ը:
21 Նոյեմբեր 2019

Չինական Գուանչժոու քաղաքում ընթացող ավտոսրահի շրջանակներում կայացել է  Lexus մակնիշի առաջին սերիական էլեկտրամոբիլի պաշտոնական շնորհանդեսը: Զրոյական արտանետումներով քրոսովերը, որը կառուցված է UX մոդելի հիման վրա, արդեն մյուս տարի վաճառքի կհանվի Չինստանում և Եվրոպայում, իսկ 2021 թվականից՝ նաև Ճապոնիայում: Այդ շուկաներում մոդելը կկրի UX 300e անվանումը:

Lexus UX 300e մոդելի լիցքավորման մոդուլը

Lexus UX 300e-ն սարքավորվում է առջևի սռնիի վրա տեղադրված 204 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժակով: Այն սնուցվում է 54,3 կՎտժ տարողունակությամբ մարտկոցից, որը NEDC ցիկլով ապահովում է մոտ 400 կիլոմետր ընթացքի պաշար: Մարտկոցի լիցքավորման մակարդակին հետևելը, ինչպես նաև մեքենայի այլ ֆունկցիաների կառավարելը հնարավոր է սմարտֆոնների համար նախատեսված LexusLink հավելվածի օգնությամբ: Մոդելի արժեքը կբարձրաձայնվի վաճառքի մեկնարկից առաջ:

Lexus UX 300e մոդելի սրահը

Հիշեցնենք, որ Lexus-ի հնգամյա ռազմավարությունը նախատեսում է տարբեր սեգմենտներում հինգ էլեկտրական մոդելների թողարկում: Բացի այդ ընկերությունը մտադիր է սկսել նաև ինքնաթիռների արտադրություն, ինչը թույլ կտա նրան ներկա լինել ոչ միայն ցամաքում (ավտոմեքենաներ) և ջրում (զբոսանավեր), այլև նվաճել օդային տարածքները:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio