Lamborghini Urus-ը կարող է ավելի հզոր լինել, քան Aventador-ը:
15 Դեկտեմբեր 2019
Գերմանական Wheelsandmore թյունինգային աթելիեն մշակել է հատուկ փաթեթ՝ նախատեսված Lamborghini Urus ամենագնացի համար: Դրա շնորհիվ 4,-լիտրանոց V8 շարժիչով ամենագնացը զարգացնում է 808 ձ.ուժ հզորություն և 972 Նմ ոլորող մոմենտ: Դա ավելին է, քան սերիական Aventador SVJ-ի վրա տեղադրված 6,5-լիտրանոց V12 մթնոլորտային շարժիչի ցուցանիշը, որը կազմում է 770 ձ.ուժ և 720 Նմ ոլորող մոմենտ: