Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ferrari-ն ներկայացրել է ռետրո ոճի նոր սպորտային մոդել:

14 Նոյեմբեր 2019

Կայացել է մինիմալիստական դիզայնով առանձնացող երկտեղանի Ferrari Roma կուպեի նորամուտը:  Բացառված չէ, որ լայն հասարակությանը այն կներկայացվի հաջորդ շաբաթ Լոս-Անջելեսում կայանալիք ավտոսրահում: Ակնկալվում է, որ  Roma-ն մի փոքր ավելի թանկ կլինի, քան Portofino մոդելը, որը Եվրոպայում սպառողներին է առաջարկվում 190 000 եվրոյից սկսած արժեքով: 

Skoda Octavia-ի նոր սերունդը ներկայացվել է հանրությանը:

13 Նոյեմբեր 2019

Չեխական Skoda ընկերությունը բացահայտել է նոր Octavia մոդելի բոլոր մանրամասները: Չորրորդ սերնդի մոդելը ավելի մեծ է, առանձնանում է գրեթե հեղափոխական սրահով և առաջին անգամ առաջարկվում է նաև լիցքավորվող հիբրիդային մոդիֆիկացիայով: Նոր Octavia-ի վաճառքները Եվրոպայում կմեկնարկեն 2020 թվականի սկզբին: 

Geely-ն ցուցադրել է Volvo-ի հետ համատեղ նախագծած քրոսովերը:

12 Նոյեմբեր 2019

Չինական Նանկին քաղաքում կայացավ Geely Icon քրոսովերի սերիական մոդելի շնորհանդեսը: Ավտոմեքենան նախագծվել է Volvo ընկերության մասնագետների հետ համատեղ և կառուցված է BMA հենահարթակի հիման վրա: Հիշեցնենք, որ Icon կոնցեպտը  առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին Պեկինում: 

Ներկայացվել է Nissan Navara-ի «անապատային» մոդիֆիկացիան:

10 Նոյեմբեր 2019

Ճապոնական Nissan ընկերությունը SEMA ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Frontier Desert Runner  (Frontier անվանմամբ ԱՄՆ-ում վաճառվում է Navara մոդելը) պիքապը, որը պատրաստված է անապատային մրցարշավներրի համար նախատեսված մոդելների ոճով: Ավտոմեքենան սարքավորվում է լիաչափ Titan-ի համար առաջարկվող «ութնոց» շարժիչով և երկար ընթացքով առանձնացող կախոցով:

Neuron EV ստարտափը ներկայացրել է էլեկտրական տրանսֆորմեր-արտաճանապարհայինը:

07 Նոյեմբեր 2019

Կալիֆորնիայում գրանցված Neuron EV ստարտափը Շանհայում ընթացող China International Import Expo ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է միանգամից երկու մոդել՝ մոդուլային թափքով T/ONE էլեկտրական ամենագնացը և TORQ քարշակը: Երկու ավտոմեքենաներն էլ կառուցված են մասշտաբայնացվող հենահարթակի հիման վրա և համալրված են սնուցման մի քանի աղբյուրով: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio