Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW-ն ներկայացրել է M2 CS էքստրեմալ կուպեն: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06 Նոյեմբեր 2019

BMW M մոդելային շարքում հայտնվել է նոր բացառիկ մոդել՝ M2 CS կուպեն: Նորույթն իրենից ներկայացնում է M2 Competition-ի կատարելագործված տարբերակը, որի կառուցվածքում լայնորեն կիրառված է ածխապլաստիկը, օպտիմալացվել է աերոդինամիկան և տեղադրվել է ավելի հզոր շարժիչ:   Ըստ արտադրողի BMW M2 CS-ը նախատեսված է առավելապես երիտասարդ սպառողների համար, իսկ գինը Գերմանիայում կսկսվի 95 000 եվրոյից: 

Նոր Ford Bronco-ն դարձել է մրցարշավային ամենագնաց: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05 Նոյեմբեր 2019

Ամերիկյան Ford ընկերությունը ցուցադրել է Bronco R մրցարշավային նախատիպը: Մեքենայի դիզայնն ու կառուցվածքը հիմնված են նոր սերնդի սերիական ամենագնացի վրա, որը, սակայն, դեռևս պաշտոնապես ներկայացված չէ: Իրադարձությունը նվրիրված է ամերիկացի հանրահայտ մրցարշավորդ Ռոդ Հոլին, որը հաղթել էր 1969 թվականի  Baja 1000 մրցարշավում:

Aston Martin-ը թողարկել է իր առաջին մոտոցիկլը:

04 Նոյեմբեր 2019

Բրիտանական Aston Martin և Brough Superior ընկերությունները Միլանում անցկացվող EICMA ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել են համատեղ նոր նախագիծ՝ AMB 001 սպորտային մոտոցիկլը, որի վրա առաջին անգամ առկա կլինի Aston Martin-ի տարբերանշանը: Փոխադրամիջոցը կթողարկվի ընդամենը 100 օրինակով և շուկայում կվաճառվի 108 000 եվրոյով:

1000 ձ.ուժ հզորությամբ Jeep Gladiator-ը կցուցադրվի Լաս-Վեգասում: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03 Նոյեմբեր 2019

Ամերիկյան Hennessey թյունինգային աթելիեն տեղեկություններ է տրամադրել Gladiator պիքապի 1000 ձ.ուժ հզորությամբ մոդիֆիկացիայի մասին: Գերարտադրողական այս ամենագնացը լայն հանրությանը կներկայացվի այս շաբաթ Լաս-Վեգասում կայանալիք SEMA 2019 ցուցահանդեսի շրջանակներում:

Hyundai-ը ներկայացրել է ապագա ջրածնային բեռնատարը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30 Հոկտեմբեր 2019

Ամերիկյան Աթլանտա քաղաքում կայացած կոմերցիոն տրանսպորտի ցուցահանդեսի շրջանակներում հարավկորեական Hyundai-ը ներկայացրել է ջրածնային  HDC-6 NEPTUNE քարշակը, ինչպես նաև փորձարարական HT Nitro ThermoTech սառնարան-կցորդը: Դրանց օրինակով ընկերությունը մտադիր է ցուցադրել բեռնափոխադրումների ապագայի վերաբերյալ իր տեսալականը: Հատկանշական է, որ բեռնատարողության առումով HDC-6 NEPTUNE-ը պատկանում է քարշակների ամերիկյան դասակագմամբ առավելագույն՝ ութերորդ դասին: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio