Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ford-ը ներկայացրել է Mustang-ի ոճով նախագծված էլեկտրական քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17 Նոյեմբեր 2019

Ամերիկյան Ford ընկերությունը Լոս-Անջելեսում ներկայացրել է Mustang ընտանիքը համալրած նոր մոդել՝ ամբողջովին էլեկտրական Mach-E կուպեատիպ քրոսովերը: Հատկանշական է, որ հետևի քարշակմամբ բազային մոդելը սպառողներին կառաջարկվի 43 հազար դոլարով, ինչը պակաս է, քան մոտակա մրցակցի՝ Tesla Model Y մոդելի գինը (47 հազար ԱՄՆ դոլար):  


Mustang Mach-E-ն կառաջարկվի երկու հետնաքարշ մոդիֆկացիաներով: Բազայինը կսարքավորվի 75,7 կՎտժ տաորղությամբ մարտկոցով և 255 ձ.ուժ հզորությամբ շարժիչով: Երկրորդը կլինի ավելի հզոր և կստանա 98,8 կՎտժ մարտկոց և 282 ձ.ուժ հզորությամբ շարժիչ: Բացի այդ գնորդներին հասանելի կլինեն նույն մարտկոցներով ինչպես նաև 332 ձ.ուժ ագրեգատով սարքավորված լիաքարշ տարբերակները: Կախված մոդիֆիկացիայից՝ մոդելի ընթացքի պաշարը տատանվում է 340-ից 600 կմ սահմաններում, իսկ տեղից 100 կմ/ժ թափառքը՝ 7,0-ից 5,5 վայրկյան:



Ինչ վերաբերում է ամենահզոր՝ Mustang Mach-E GT մոդելին, որի ուժային ագրեգատը բաղկացած է ընդհանուր 459 ձ.ուժ հզորությամբ երկու էլեկտրական շարժիչներից, ապա այն կսարքավորվի 98,8 կՎտժ տարողունակությամբ մարտկոցով: Թափառքի հայտարարված ժամանակը 3,5 վայրկյան է, ինչը, ինչպես նշում են ընկերությունում, ավելի արագ է, քան  Porsche Macan Turbo մոդելի ցուցանիշը:



Ավտոմեքենան կառուցված է լիովին նոր հենահարթակի վրա, որը հատուկ նախագծվել է էլեկտրական մոդելների համար և առանձնանում է ալյումինի և կոմպոզիտային նյութերի լայն կիրառմամբ: Mustang Mach-E-ն սարքավորվում է առջևի McPherson կախոցով, իսկ հետևից կստանա բազմալծակ կախոց և լայնակի կայունացուցիչներ: Բարձր համալրումներում հասանելի կլինեն նաև ադապտիվ մեղմիչները:



Ford Mach-E-ն ունի 4724 մմ երկարություն, 1880 մմ լայնություն և 1600 մմ բարարձրություն, իսկ անվային բազան կազմում է 2971 մմ: Հիմնական մոդիֆիկացիաների լուսածերպը 145 միլիմետր է, իսկ  GT-տարբերակինը՝ 135 մմ: Քրոսովերն ունի երկու բեռնախցիկ: Հետևինի ծավալը 821 լիտր է դարակի տակի հատվածում, որը կարելի է հասցնել մինչև 1688 լիտրի՝ ծալելով հետևի նստատեղերը; Եվս մեկ պահոցային բաժանմունք՝ 135 լ ծավալով, գտնվում է կապոտի տակ: 



Հասանելի սարքավորումների ցանկը ներառում է անվտանգության համակարգերի՝ Co-Pilot 360 2.0 փաթեթը, նորագույն SYNC 4 մուլտիմեդիա համակարգը՝ 15,5-դյույմանոց էկրանով, դռները սմարթֆոնից  հեռակառավարելու ֆունկցիան, ինչպես նաև 18-ից 20 դյույմ անվասկավառալները և Flexira Brembo ալյումինե ենթակիրները:



Մեքենան արդեն հնարավոր է պատվիրել: Սկզբնական շրջանում Ford-ը շուկա կհանի  First Edition սահմանափակ լիաքարշ սերիան՝ ինֆրակարմիր պաշտպանվածությամբ համայնապատկերային տանիքով և սարքավորումների ընդլայնված փաթեթով: Մեքենայի արժեքը կկազմի 59,9 հազար դոլար, սակայն որպես կանխավճար ընկերությունը սահմանել է 500 դոլար արժեք: Ավտոսրահներից լայնածավալ վաճառքը կսկսվի 2020 թ վերջին եռամսյակում, միաժամանակ ԱՄՆ-ում, Չինաստանում  և Եվրոպայում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio