Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan Leaf-ը վերածել են «սուրբծննդյան եղեվնու»:

08 Դեկտեմբեր 2019

Ճապոնական Nissan ընկերությունը Ամանորի նախօրեին զարդարել է  Leaf էլեկտրամոբիլը: Հեչբեքը համալրվել է հազարավոր լուսադիոդային լամպերով, որոնք կոչված են հիշեցնել վարորդներին, որ մարտկոցային ավտոմեքենաները կարող են ինքնուրույն էլեկտրաէներգիա գեներացնել ռեկուպերացիայի համակարգի շնորհիվ: 

Jaguar-ը ներկայացրել է դիզայնի նոր կենտրոնը:

04 Դեկտեմբեր 2019

Jaguar ընկերությունը ներկայացրել է մակնիշի նոր դիզայներական ստուդիան, որը պատմության 84 տարիների ընթացքում առաջին անգամ մեկ տարածության մեջ կմիավորի դիզայներական ամբողջ թիմին: Դիզայնի գծով Jaguar-ի տնօրեն՝ Ջուլիան Թոմսոնի գլխավորությամբ նոր ստուդիան կոչված է դառնալ ավտոմոբիլային դիզայնի համաշխարհային կենտրոն՝ ախատեսված մարդու ստեղծարար միտքն ու նորագույն տեխնոլոգիաները միավորելուն: 

Bentley Continental GT Pikes Peak` նոր սահմանափակ սերիա:

03 Դեկտեմբեր 2019

Բրիտանական Bentley ընկերությունը ներկայացրել է Continental GT կուպեի հատուկ սահմանափակ սերիա, որը կթողարկվի ընդամենը 15 օրինակով: Այն նվիրված է այս տարվա ամռանը Պայքս Պիք լեռան վրա մրցարշավորդ Ռիս Միլլենի սահմանած ռեկորդին: Նվաճման մասին կհիշեցնեն առջևի կողաթևերի վրա առկա Pikes Peak գրվածքները, իսկ ռադիատորի ճաղավանդաի վրա օպցիոնալ կարելի կլինի ավելացնել «100» թիվը, որը կարտացոլի ապրանքանշանի հոբելյանը: 

Rolls-Royce-ը թողարկել է եզակի Phantom՝ նվիրված մակնիշի 115-ամյակին:

02 Դեկտեմբեր 2019

Բրիտանական Rolls-Royce ընկերոթյունը ցուցադրել է Phantom մոդելի դիզայներական մոդիֆիկացիան՝ Magma Red էքսկլյուզիվ կարմիր բյուրեղյա ներկվածքով: Գույնի խորությունն ապահովելու և լուսարձակման էֆեկտ ստանալու համար սեդանի թափքը հինգ շերտով ներկել են բյուրեղապակու տարրեր պարունակող հատուկ լաքով, իսկ յուրաքանչյուր շերտն այնուհետ ձեքռով հղկվել է ավելի քան հինգ ժամ տևողությամբ: 

Karma SC2 կուպե՝ 100 կմ/ժ 1,9 վայրկյանում:

01 Դեկտեմբեր 2019

Կալիֆորնիայում գրանցված Karma Automotive ընկերությունը ներկայացրել է SC2 անվանմամբ նոր կոնցեպտ-կարը: Կոնցեպտում մարմնավորված են Karma-ի ինժեներների մշակած մի քանի նոր տեխնոլոգիա: Դրանց թվում են մատնահետքերի սկաները, ձայնը ըստ գոտիների բաշխող 3D-աուդիոհամակարգը, ինչպես նաև կենսաչափական նստատեղերն ու ղեկանիվը:  

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio