ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Hyundai-ը ներկայացրել է ապագայի քրոսովերը:
23 Նոյեմբեր 2019
Հարավկորեական Hyundai ընկերությունը Լոս-Անջելեսի ավտոսրահ էր բերել կոնցեպտուալ Vision T քրոսովերը, որը առանձնանում է անսովոր լուսարձակներով: Այն կոչված է ցուցադրել, թե ինչպիսին կլինեն ապրանքանշանի ավտոմեքենաները ոչ հեռու ապագայում:
Այս շոու-կարը մասնագետները դիտարկում են որպես հաջորդ սերնդի Tucson ամենագնացի նախատիպ, որը, ըստ ամենայնի, կարող է շուկա հանվել 2020 թվականի կեսերին: Համենայն դեպս Vision T-ն ավելի մեծ է, քան վերը նշված սերիական քրոսովերը: Դրա երկարությունը 4610 միլիմետր է, լայնույթունը՝ 1938 միլիմետր, բարձրությունը՝ 1704 միլիմետր:
Կոնցեպտի գլխավոր առանձնահատկությունը «անտեսանելի» լուսադիոդային լուսարձակներն են, որոնք ինտեգրված են ռադիատորի ճաղավանդակի նախշազարդի մեջ: Հնարավոր է, որ այս դիզայներական լուծումը հետագայում կկիրառվի Hyundai-ի սերիական մոդելների վրա: Vision T-ն սարքավորվում է հիբրիդային ուժային ագրեգատով և կարող է լիցքավորվել կենցաղային էլեկտրական ցանցից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: