ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan Leaf-ը վերածել են «սուրբծննդյան եղեվնու»:
08 Դեկտեմբեր 2019
Ճապոնական Nissan ընկերությունը Ամանորի նախօրեին զարդարել է Leaf էլեկտրամոբիլը: Հեչբեքը համալրվել է հազարավոր լուսադիոդային լամպերով, որոնք կոչված են հիշեցնել վարորդներին, որ մարտկոցային ավտոմեքենաները կարող են ինքնուրույն էլեկտրաէներգիա գեներացնել ռեկուպերացիայի համակարգի շնորհիվ:
Nissan Leaf-ում էլեկտրաէներգիայի ռեկուպերացիան տեղի է ունենում նաև էլեկտրոնային e-Pedal ոտնակի միջոցով: Դրա օգնությամբ կարելի է կառավարել ոչ միայն թափառքը, այլև արգելակումը՝ ընդհուպ մինչև ամբողջական կանգառը: «B mode» ռեժիմը ակտիվացնելիս՝ շարժման կինետիկ էներգիան վերածվում է էլեկտրականի սովորական արգելակային ոտնակի կիրառման շնորհիվ: Յուրաքանչյուր 17 700 կիլոմետր (11 000 մղոն) վազքի ընթացքում Leaf-ը գեներացնում է մինչև 744 կՎտ մաքուր էլեկտրաէներգիա:
Այդ քանակության մոտավորապես 20 տոկոսն է տարեկան ծախսում միջին բրիտանական տնային տնտեսությունը: Nissan-ը հաշվել է, որ ռեկուպերացիայից ստացվող այդքան էներգիան բավարար է 700 լամպով զարդարված 266 տոնածառի լուսավորման, կամ 297 էլեկտրական վառարան և 744 հեռուստացույց մեկ ժամվա ընթացքում օգտագործելու, կամ էլ 10783 տուն լուսադիոդային ժանյակներով հինգ ժամ լուսավորելու համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: