Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Karma SC2 կուպե՝ 100 կմ/ժ 1,9 վայրկյանում:
01 Դեկտեմբեր 2019

Կալիֆորնիայում գրանցված Karma Automotive ընկերությունը ներկայացրել է SC2 անվանմամբ նոր կոնցեպտ-կարը: Կոնցեպտում մարմնավորված են Karma-ի ինժեներների մշակած մի քանի նոր տեխնոլոգիա: Դրանց թվում են մատնահետքերի սկաները, ձայնը ըստ գոտիների բաշխող 3D-աուդիոհամակարգը, ինչպես նաև կենսաչափական նստատեղերն ու ղեկանիվը:  

Karma SC2-ի ինտերիերը

Երկդռնանի կուպեն սարքավորված է ընդհանուր 1100 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչներով՝ մեկական յուրաքանչյուր սռնիի վրա: Մարտկոցի տարողունակությունը կազմում է 120 կՎտժ: Ըստ արտադրողի, մեկ լիցքավորումով ավտոմեքենան ունակ է հաղթահարել մինչև 563 կմ, իսկ տեղից 100 կմ/ժ արագությունը զրգացնելու համար բավական է 1,9 վայրկյանը:

Karma SC2-ի ինտերիերը

Նորույթի առավել հետաքրքրական առանձնահատկությւոններից է վերջին ուղևորությունը ևս մեկ անգամ վերապրելու հնարավորությունն է: SC2-ը սարքավորված է բարձր տվայնությամբ տեսախցիկով և լիդարներով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել 360-աստիճան նկարահանում: Դրան զուգահեռ արհեստական բանականության համակարգը իրական ժամանակի ռեժիմում գրանցում է ուղևորության բոլոր մանրամասներրը, սկսած արագացումներից և շրջդարձերից, մինչև շրջակա միջավայրի ձայները, օդի ջերմաստիճանը և սրահում հնչած երաժշտությունը:  Ուղևորությունից հետո վարորդը կարող է վերարտադրել տեսանյութը կայանած ավտոմեքենայում: Սմարթֆոնը կարելի է տեղադրել հետին տեսադաշտի ներքին հայելու հատվածում և էկրանին կարտացոլվի ուղևորության տեսագրությունը հենց այդ տեսանկյունից, իսկ ադապտիվ լազերային պրոյեկտորը մնացած տարածությունը կվերածի իսկական մրցարշավային սիմուլյատորի: Վարորդները կարող են կիսվել տեսանյութերով միմյանց հետ, ինչպես նաև սեփական մեքենայում դիտել աշխարհի ցանկացած ծայրում գրանցված այլ երթուղիների տեսագրություններ: 

Karma Revero GTS-1

Դեռևս չի հաղորդվում, թե երբ կմեկնարկի ավտոմեքենայի սերիական թողարկումը: Այդ իսկ պատճառով վաճառքում ներկայումս առկա է Karma-ի միայն մեկ մոդել՝ Revero հիբրիդային սեդանը: Բոլորովին վերջերս ընկերությունը ներկայացրեց դրա «լիցքավորված» տարբերակը՝ GTS ածանցով, որը դիլերներին կհասնի 2020 թվականի առաջին եռամսյակում: 

Karma Revero GTS-2



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio