ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar-ը ներկայացրել է դիզայնի նոր կենտրոնը:
04 Դեկտեմբեր 2019
Jaguar ընկերությունը ներկայացրել է մակնիշի նոր դիզայներական ստուդիան, որը պատմության 84 տարիների ընթացքում առաջին անգամ մեկ տարածության մեջ կմիավորի դիզայներական ամբողջ թիմին: Դիզայնի գծով Jaguar-ի տնօրեն՝ Ջուլիան Թոմսոնի գլխավորությամբ նոր ստուդիան կոչված է դառնալ ավտոմոբիլային դիզայնի համաշխարհային կենտրոն՝ ախատեսված մարդու ստեղծարար միտքն ու նորագույն տեխնոլոգիաները միավորելուն:
Նոր Jaguar Design Studio-ի կենտրոնը այսպես կոչված սիրտն է՝ «Heart Space»-ը, որտեղ կմիավորվեն 280 տարբեր մասնագետներ՝ նախագծելու Jaguar ավտոմեքենաների հաջորդ սերունդները: Դրա շուրջ տեղակայված են անհատական աշխատատեղեր, որտեղ առանձին-առանձին կստեղծագործեն ինտերիերի և էքստերիերի դիզայնով զբաղվող խմբերը, ինչպես նաև նոր գույներ, նյութեր և տեխնիկական այլ լուծումներ նախագծող մասնագետները:
Jaguar Design-ը կմիավորի աշխարհի տարբեր ծայրերից եկած և արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող մասնագետների, ներառյալ նորաձևությունը, ժամագործությունը, սպորտն ու համակարգչային խաղերը: Այսպիսի լայն համադրությունը թույլ է տալիս լայնորեն ներկայացնել Jaguar-ի բրիտանական էությունը առավել ժամանակակից նյութերի և տեխնոլոգիաների օգնությամբ:
Դիզայնի մշակման գործընթացներում կիրառվում են զանազան առաջադեմ տեխնոլոգիաներ, այդ թվում հատուկ նախագծված նախատիպային սարքավորումներ, որոնք կարող են միաժամանակ մոդելավորել մինչև 20 ավտոմեքենա: Բացի այդ կենտրնում առկա էն վիրտուալ իրականության (VR) համակարգը և «The Electric» անվանումը ստացած 4K տվայնությամբ 11-մետրանոց պատ-դիսփլեյը: Jaguar–ի նոր դիզայն ստուդիայի ընդհանուր մակերեսը գերազանցում է 12 000 քառակուսի մետրը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: