Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները ընտրել են իրենց Audi-ները: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21 Դեկտեմբեր 2019

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հովանավորչական ծրագրի շրջանակներում ստացան նոր Audi ավտոմեքենաներ: Իսպանական թագավորական ակումբի խաղացողներն ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ընտրեցին ամենօրյա օգտագործման համար նախատեսված մեքենաներ գերմանական ընկերության մոդելային շարքից: 

Էլեկտրական BMW-ն վերածել են «անվավոր» գրասենյակի:

20 Դեկտեմբեր 2019

Գերմանական BMW ընկերությունը «անվավոր» գրասենյակի է վերածել i3 կոմպակտ էլեկտրամոբիլը: Urban Suite անվանումը ստացած մոդիֆիկացիան պաշտոնապես կներկայացվի 2020 թվականի հունվարին Լաս-Վեգասում կայանալիք սպառողական էլեկտրոնիակայի CES ցուցահանդեսի շրջանակներում:

KIA-ն ներկայացրել է e-NIRO էլեկտրական մոդելի նոր մոդիֆիկացիա:

19 Դեկտեմբեր 2019

Սկսած անցած տարվանից, երբ Kia e-Niro-ն առաջին անգամ ներկայացվեց հանրությանը, այն շարունակում է արժանանալ ավտոմոբիլային ոլորտում շնորհվող բազմազան մրցանակների: Այսպես, ամբողջովին էլեկտրական e-Niro-ն ստացել է 2019 Տարվա ավտոմեքենա մրցանակը «What Car?» ամսագրից և ճանաչվել «Game Changer» («Խաղի կանոններ թելադրող») 2019 Autocar ամսագրի վարկածով: Բացի այդ, մոդելը  ճանաճվել է Լավագույն էլեկտրական մեքենա Business Car Awards 2019 մրցանակաբաշխության ժամանակ: Հանրահայտ Auto Express ամսագիրը 2019 New Car Awards մրցանակաբաշխության ժամանակ ճանաճել է e-Niro-ն որպես Լավագույն մատչելի էլեկտրական ավտոմեքենա, և վերջապես Driving Electric հանդեսը e-Niro-ին շնորհել է 2019 թ Տարվա լավագույն էլեկտրական ավտոմեքենա կոչումը:

Bosch-ի ստեղծած տեխնոլոգիան կհետևի վարորդի պահվաքծին

18 Դեկտեմբեր 2019

Գերմանական Bosch ընկերությունը հայտարարել է, որ ստեղծել է նոր տեխնոլոգիա, որը թույլ կտա հետևել այն ամենին, ինչը կատարվում է ավտոմեքենայի սրահում: Արհեստական բանականության հիման վրա նախագծած  համակարգը կգնահատի վարորդի պահվածքը, մասնավորապես՝ արդյոք նա չի շեղում ուշադրությունը վարելուց, օրինակ՝ հեռախոսի վրա: Համակարգի զանգվածային ներդրումը սերիական ավտոմեքենաներում ենթադրաբար կսկսվի 2022 թվականից: Bosch-ում հաշվարկել են, որ այս տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ մինչև 2038 թվականը Եվրոպայում կարող է փրկվել 25 000 մարդու կյանք և կանխվել 140 000 ծանր վնասվածք: 

RM Sotheby's աճուրդում կվաճառվի բացառիկ թյունինգով Jeep Wrangler

17 Դեկտեմբեր 2019

RM Sotheby's աճուրդային տունը պատրաստվում է վաճառքի հանել նախորդ՝ JK սերնդի չորսդռնանի Wrangler ամենագնացը: Ավտոմեքենայի վրա տեղադրված են 22-դյույմանոց անվահեծեր, 37-դյույմանոց անվադողեր, նոր ուժային կոմպլեկտ: Բացի այդ փոխարինվել են սրահը ու մուլտիմեդիա համակարգը, ինչպես նաև ուժեղացվել է շարժիչը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio