ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Rolls-Royce-ը թողարկել է եզակի Phantom՝ նվիրված մակնիշի 115-ամյակին:
02 Դեկտեմբեր 2019
Բրիտանական Rolls-Royce ընկերոթյունը ցուցադրել է Phantom մոդելի դիզայներական մոդիֆիկացիան՝ Magma Red էքսկլյուզիվ կարմիր բյուրեղյա ներկվածքով: Գույնի խորությունն ապահովելու և լուսարձակման էֆեկտ ստանալու համար սեդանի թափքը հինգ շերտով ներկել են բյուրեղապակու տարրեր պարունակող հատուկ լաքով, իսկ յուրաքանչյուր շերտն այնուհետ ձեքռով հղկվել է ավելի քան հինգ ժամ տևողությամբ:
Այս բացառիկ Phantom-ի նախագիծը իրականացրել է բրիտանական Գուդվուդ քաղաքում տեղակայված Bespoke Collective դիզայներական բյուրոն: Բացի անսովոր էքստերիերից մեկ օրինակով թողարկված մեքենան առանձնանում է ձեռքով իրականացված սրահով, որը կարելու համար պահնաջվել է ինը տարբեր տեսակի կաշի: Հատուկ ուշադրության են արժանի լաքի վեց շերտով պատված փայտե ներդիրները:
«Արկտիկ սպիտակ» գույնով իրականացված նստատեղերի և դռների վահանակների հետ կոնտրաստ ապահովելու համար ղեկն ու ենթաղեկային փոխարկիչները պատված են կարմիր կաշվով: Բացի այդ վառ կարմիր գույնը օգտագործված է բանալի-կախազադրի, գլխակալների Rolls-Royce գրվածքի մեջ և հետևի նստատեղերի դարձակարերում: Առաստաղի մեջ ներկառուցված 1600 կարմիր լուսադիոդները ապահովում են աստղալից երկնքի էֆեկտ:
Էքսկլյուզիվ այս Phantom-ի հիմքում ընկած է ութերորդ սերնդի ձախ ղեկով կարճ բազայով սեդանը: Տեխնիկապես մեքենան չի փոփոխվել: Այն սարքավորված է 571 ձ.ուժ հզորությամբ և 900 Նմ ոլորող մոմենտով V12 6,75-լիտրանոց բենզինային շարժիչով: Քարշակումն իրականացվում է հետևի անիվների օգնությամբ, իսկ փոխանցումատուփը 8-աստիճան ավտոմատ է: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը Phantom-ը զարգացնում է 5,3 վայրկյանում:
Հատուկ մոդիֆիկացիայի գինը կորոշվի RM Sotheby's աճուրդի ընթացքում, որը կկայանա դեկտեմբերի 4-ից 13-ը ԱՄՆ Մայամի քաղաքում: Ակնկալվում է, որ Phantom Magma Red-ը հնարավոր կլինի վաճառել սովորականից մի քանի անգամ ավելի բարձր գնով: Ստացված բոլոր միջոցները ընկերությունը կուղղի ՁԻԱՀ-ի հետ պայքարի Համաշխարհային հիմնադրամին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: