ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր սերնդի GLA քրոսովերը:
11 Դեկտեմբեր 2019
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է GLA քրոսովերի նոր սերունդը: Կոմպակտ քրոսովերը պահպանել է նախորդի կառուցվածքը, սակայն աչքի է ընկնում մի փոքր փոփոխված համամասնություններով և ավելի ընդարձակ սրահով: Նորույթի համար որպես ստանդարտ լուծում առաջարկվում են լիաքարշ համակարգը՝ հետևի սռնիի անջատման/միացման հնարավորությամբ, և օֆ-ռոադ փաթեթը: Եվրոպայում նոր Mercedes-Benz GLA-ը վաճառքի կհանվի 2020 թվականի գարնանը, ինչից հետո մոդելը կհայտնվի նաև ԱՄՆ-ի և Չինաստանի շուկաներում:
Նոր Mercedes-Benz GLA-ն արտաքինից հեշտ տարբերակելի է թափքի համամասնությունների և ապրանքանշանի նոր դիզայնի տարրերի շնորհիվ: Քրոսովերը 104 միլիմետրով ավելի բարձր և 14 միլիմետրով ավելի կարճ է, քան իր նախորդը: Ընդ որում զգալիորեն աճել է հետևի ուղևորների գլխավերևի տարածությունը և ուսերի հատվածում սրահի լայնությունը, և հակառակը՝ փոքրացել է առջևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածությունը:
MBUX մեդիահամալիրը, որը հագեցած է երկու էկրաններով, ձայնային կառավարման ֆունկցիայով, լրացված իրականության սկզբունքով աշխատող նավիգացիոն համակարգով և ինքնուսուցման ֆունկցիայով, հանդիսանում է բազային համալրման մաս: Առջևի վահանակի զույգ դիսփլեյները կարող են առաջարկվել երեք տարբեր չափսերով՝ երկու 7-դյույմանոց, մեկ 7- և մեկ 10,25-դյույմանոց և երկու 10,25-դյույմանոց:
Բացի այդ նոր GLA-ի համար հասանելի են հանգստի Energizing Comfort Control ֆունկցիան և Energizing Seat Kinetic ֆունկցիայով նստատեղերը, որոնց օգնությամբ կարելի է կարգավորել թիկնակի և բարձիկի դիրքերը՝ ելնելով վարորդի մարմնի կառուցվածքից:
Ներկայումս GLA-ի համար հասանելի կլինի երկու տեսակի շարժիչ: GLA 200 մոդելը սարքավորված է 1,33-լիտրանոց տուրբոագրեգատով, որն ապահովում է 163 ձ.ուժ հզորություն և 230 Նմ ոլորող մոմենտ, իսկ GLA 35 4Matic AMG մոդելի համար առաջարկվում է 2,0-լիտրանոց քառագլան շարժիչը, որը զրագացնում է 306ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորղ մոմենտ: Նշվաներից ավելի թույլ շարժիչը համակցվում է 7-աստիճան ռոբատացված, իսկ երկրորդը՝ 8-աստիճան AMG SpeedShif DCT փոխանցումատուփով: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը քրոսովերները զարգացնում են համապատասխանաբար 8,7 և 5,1 վայրկյանում:
Հետևի սռնիի մեջ ներկառուցված դիֆերցնիալով լիաքարշ 4Matic համակարգը հանդիսանում է GLA մոդելի բոլոր մոդիֆիկացիաների ստանդարտ համալրման մաս: Սովորական ռեժիմում այն բաշխում է քարշուժը 80:20 համամասանությամբ հոգուտ առջևի սռնիի, սպորտային ռեժիմում այդ ցուցանիշը կազմում է 70:30: Կցորդիչը կարելի է բլոկավորել հարկադրաբար, ինչը թույլ կտա քարշուժը հավասարաչափ բաշխել բոլոր չորս անիվների միջև:
Ավտոմեքենայի արտաճանապարհային հնարավորությունների ընդլայնման նպատակով որպես ստանդարտ առաջարկվում է Off-Road Engineering փաթեթը: Այն ներառում է շարժման լրացուցիչ ռեժիմ, զառիվայր ընթացքին օժանդակող ֆունկցիա, կենտրոնական դիսփլեյի հատուկ գրաֆիկական լուծումներ և լուսադիոդային լուսարձակների աշխատանքի համապատասխան ռեժիմ:
Նոր Mercedes-Benz GLA-ի սարքավորումների ցանկում տեղ են գտել նաև ադապտիվ քրուիզ-կոնտրոլը՝ Eco հատուկ ռեժիմով, մանևրելուն օժանդակող Active Steer Assist և Evasive Steering Assist ակտիվ համակարգերը, ինչպես նաև անվտանգության Pre-Safe Plus համալիրը՝ կողքից և հետևից ստացվող հարվածների կանխման հնարավորությամբ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: